Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է թուրք-սիրիական սահման
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Սիրիայի Իդլիբ նահանգում 5 թուրք զինվորականի մահվան պատճառ դարձած միջադեպից հետո ԶՈւ բարձրաստիճան հրամկազմի հետ մեկնել է թուրք-սիրիական սահման: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:
Նշվում է, որ Աքարը փետրվարի 3-ին նախագահ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում պիտի Ուկրաինա, սակայն Իդլիբի դեպքերից հետո ընդհատել է ուղևորությունը:
Սահման մեկնած Աքարը հայտարարել է, որ թուրք ժողովուրդը կարող է վստահ լինել, որ «արվում ու արվելու են բոլոր անհրաժեշը քայլերը» սիրիական կառավարական ուժերին պատասխան հարված հասցնելու համար:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 5 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը