ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
Այսօր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսի հետ: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեց երկուստեք հետաքրքրություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևոր հարցերի լայն շրջանակ: Բարձր գնահատվեցին Հայաստան-ԱՄՆ փոխգործակցության խորացող մակարդակը, Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի անցկացումը, Արցախյան հիմնահարցի խաղաղ և իրավական հանգուցալուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ ներդրումը: Ընդգծվեց տարածաշրջանային խնդիրներում երկու պետությունների համագործակցված հավասարակշիռ քայլերի հետագա կարևորությունը՝ հանուն ժողովրդավարության և փոխըմբռնման հաստատման ու ամրապնդման:
Հանդիպմանը մասնակցում էին «Ժառանգություն» կուսկացության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, միջազգային հարցերով քարտուղար Աշոտ Սարգսյանը և խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը