Հասարակություն 20:14 03/02/2020 Տարածաշրջան

Վրաստանի համար կարևոր է այլ ազգությունների լիարժեք ինտեգրումը. Քեթևան Ցիխելաշվիլի

Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա  Դարսալիայի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

Երկուստեք կարևորվեցին հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, զարգացման հեռանկարները: Զարեհ Սինանյանը նշեց, որ Վրաստանի հայ համայնքի հետ աշխատանքում իր գրասենյակը կարևորում է ինքնության պահպանումն ու երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներին հայ բնակչության լիարժեք ինտեգրումը, հանրային ակտիվության մակարդակի բարձրացումը: Հանդիպման ավարտին քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:

Հաջորդ հանդիպումը Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլու հետ էր: Պետնախարարը հանձնակտարին ներկայացրեց քաղաքացիական ինտեգրման ուղղությամբ Վրաստանի կառավարության ռազմավարությունն ու առաջնահերթությունները, իրականացվող նախագծերն ու հանձնառությունները: Քեթևան Ցիխելաշվիլին նկատեց, որ ազգային փոքրամասնություններին հանրային-հասարակական տարաբնույթ ոլորտներում ներգրավման առումով առկա է զգալի առաջընթաց: Նա նշեց, որ հայ-վրացական սերտ հարաբերությունները ոչ միայն աշխարհագրությամբ են պայմանավորված, այլև պատմական, մշակութային բազմաթիվ առանձնահատկություններով, ընդգծեց, որ հայերն ու վրացիները մեկ հողի վրա ապրում են խաղաղ համակեցությամբ:

Ըստ պետնախարարի՝ Վրաստանի կառավարության համար կարևոր է ինչպես այլ ազգությունների լիարժեք ինտեգրումը, այնպես էլ ազգային ինքնության պահպանման խրախուսումը:  Այս համատեքստում հատկապես կարևորվեց էթնիկ լեզվի ուսուցման շարունակականության ապահովումը, ինչպես նաև պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը: Պետնախարարը շեշտեց, որ հայերի շրջանում ազգային լեզվի պահպանմանը մեծապես նպաստում է նաև Վրաստանում գործող հայալեզու մեդիան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Վրաստանի հայ համայնքը յուրահատուկ է և մյուս համայնքներից առանձնանում է իր պատմական հետագծով: Հանձնակատարն ընդգծեց, որ մեզ համար կարևոր է հայերի լիակատար ներգրավվածությունը բնակության երկրների հասարակություններին և հանրային կյանքի տարբեր բնագավառներին՝ միևնույն ժամանակ պահպանելով հայ ինքնությունն ու մշակույթը: Զարեհ Սինանյանը պետնախարարին ներկայացրեց նաև գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը Հայաստան-սփյուռք գործակցության համատեքստում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պատրաստակամություն հնչեց շարունակել համագործակցությունը նաև հետագայում:
Այնուհետև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելեց Թբիլիսիի 104 հանրային հայկական դպրոց: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը հանձնակտարին ներկայացրեց դպրոցի գործունեությունն ու առօրյան: Աշակերտները հյուրերին ողջունեցին գեղեցիկ ներկայացմամբ և ազգային երգ ու պարով: Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ ուսուցչական կազմի հետ, քննարկվեցին առկա կրթական խնդիները, կարևորվեցին ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների մասնակցությամբ Հայաստան պարբերաբար այցելությունների հնարավորությունները:

Այնուհետև Գլխավոր հանձնակատարը եղավ «Վրաստան» թերթի խմբագրությունում: Թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը հանձնակատարին ներկայացրեց թերթի գործունեությունը, որն այս տարի կնշի իր հիմնադրման 100-ամյակը: Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց թերթի առաքելությունն ու գործունեությունը:

Հանձնակատարի հաջորդ այցը 103 վրացական դպրոց էր, որում առկա է հայկական բաժին: Դպրոցի տնօրեն Արչիլ Չխեիձեի և փոխտնօրեն, հայկական բաժնի ղեկավար Հասմիկ Պապիկյանի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանը շրջայց կատարեց դպրոցում: Այցի ընթացքում քննարկվեցին կրթական ոլորտին, հայերենի դասաժամերի հնարավոր ավելացմանը, ուսուցիչների ներգրավմանն առնչվող հարցեր:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}