Իրավունք 13:41 04/02/2020 Հայաստան

Սաթիկ Խլղաթյան. Եթե հիմա փորձում են սևազգեստ մայրերին ինչ-որ մեկի հրահանգով դատի տալ, չարաչար սխալվում են

«Կառավարությունը, մեղքի զգացումից ելնելով, 30 միլիոն դրամ է հատկացրել «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին, որպեսզի լռեն, չբարձրաձայնեն»,-  լրագրողների հետ հանդիպմանն  ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը:

Նրա խոսքով, եթե հիմա այդ հարազատները փորձում են սևազգեստ մայրերին ինչ-որ մեկի հրահանգով դատի տալ, չարաչար սխալվում են, այդ 9 հոգին դատարանում կստանան իրենց պատասխանը:

Ասուլիսին ներկա փաստաբան Ալեքս Կոչուբաևը տեղեկացրեց, որ հայցի հիմքում ընկած է «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտությունները, թե ինչի զոհված զինծառայողներին և «Սասնա ծռերի» ահաբեկչական խմբավորման սպանդի  հետևանքով մահացած ոստիկաններին, հայրենիքին մատուցած ծառայությունների ընթացքում մահացած անձանց ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ զոհվածների  իրավահաջորդներին տրամադրվում է: Համանման բովանդակությամբ հայտարարություն կատարել է նաև Սաթիկ Խլղաթյանը:

««Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները սա վերագրել են իրենց, գտնում են, որ  ոտնահարվել է իրենց պատիվն ու արժանապատվությունը, տարածվել է զրպարտություն համարվող տեղեկություններ»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ զոհվածների իրավահաջորդներին նաև  վրդովեցրել է այն  բնութագրումը, որ «Մարտի 1»-ի գործողությունները որակել են թալան: Ալեքս Կոչուբաևը մեջբերեց այդ գործով դատավճռից մի հատված՝ նշելով. «Այս դատավճռի հետ ծանոթացող անձն այլ բան, քան «Մարտի 1»-ի գործողությունները թալան որակել, լրիվ իրատեսակ է ու հիմնված փաստական տվյալների վրա: Այս դատավճիռը վերանայված չէ, օրինական ուժի մեջ մտած է, այստեղ առկա բոլոր փաստերը համապատասխանում են իրականությանը, քանի դեռ հակառակն ապացուցված չէ:  Այսինքն այս դեպքում գործ ունենք իրական փաստերի հետ»:

Փաստաբանի խոսքով, ինքն ու իր վստահորդները որոշել են, որ իրենք այս հայցից պաշտպանվելու որևէ խնդիր չունեն, իրենց համար ևս մեկ հարթակ է բարձրացնելու այն կարևոր սոցիալական խնդիրները, որոնք մայրերը տարիներ շարունակ բարձրացնում են, նաև «Մարտի 1»-ի դեպքերի վրա իրական լույս սփռել, քանի որ այսօր  այդ դեպքերն ամբողջ ծավալով և ըստ էության քողարկվում է: Նա նշեց, որ հայցվորնեերից մեկը «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրն է՝ Սարգիս Քլոյանը, որը վիրավորվել է հենց  թալան բնութագրումից:

«Դատական նիստի ընթացքում մենք պատրաստ ենք բոլոր թեզերը հիմնավորել: Այս ներկայացված հայցադիմումն այս փուլում վարույթ ընդունվելու շանսեր չունի, դրանում առկա են բազմաթիվ դատավարական սխալներ, որոնք մեզ գործով վարույթը կարճելու հնարավորություն են տալիս, սակայն իմ վստահորդներն  ունեն դիրքորոշում, որ մենք չպետք է, համենայնդեպս այս փուլում,  մեր դատավարական իրավունքից օգտվել և դատարանից գործի կարճում չենք պահանջել, ընդհակառակը՝ պաշպանվելու փոխարեն մտադիր ենք Խլղաթյանի և Խաչատրյանի ամեն ասած բառը  դատարանում հիմնավորել»,-ասաց Ալեքս Կոչուբաևը:

Սաթիկ Խլղաթյանն ընդգծեց, որ ինքը որևէ մեկից ներողություն չի խնդրի. «Որևէ մեկը  որ 30 միլիոնով կարող է գնալ դատարաններում ցուցմունք տալ ու անհեթեթ բաներ ասել, ես չեմ պատրաստվում դա անել: Մենք ոչ մեկից չենք վախում, պատրաստ ենք դատարանում գնանք մինչև վերջ: Չկա այս պետության մեջ մի մարդ, որից ներողություն պետք է խնդրեմ: Թող  իրենք մեզանից ներողություն խնդրեն: Կամ ումի՞ց ես պետք է ներողություն խնդրեմ, ո՞վ են իրենք, որ ես իրենցից ներողություն խնդրեմ: Թող շրջվեն ու իրենց անցյալը տեսնեն ու մտածեն, թե ում են ասում ներողություն խնդրի: Պետք է ամաչեն»:

Ասուլիսին ներկա Մարգարիտա Խաչատրյանը նույնպես ասաց, որ չի պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել:

«Որդուս զոհվելուց հետո ես կանգնել եմ բանակի կողքին, շուրջ 21 տարի քայլում եմ բանակի կողքին, այդքան տարիներ միայն  գովեստի եմ արժանացել: Բայց երբ սկսել եմ կառավարության շենքի դեմ զոհված զինծառայողների ընտանիքներին կողքին կանգնել,  սկսել է  պայքարը,  հարգարժան պարոնայք ղեկավարներ, չեք կարող ինձ վարկաբեկել:
Ես չեմ պատրասվում ներողություն խնդրել: Եթե   պետք է, վեց դատական ատյան կփոխեմ, բայց նույն տիկին Մարգարիտան կմնամ»,- ասաց Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:02
«Ժողովուրդ». «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հետո ՀՖՖ «սև ցուցակում» կհայտնվի նաև «Արարատ-Արմենիան»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՔՊ-ն ձևացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում չեն տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ս/թ ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». Փաշինյանը Մոսկվայում ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
08:42
Բագրատ Սրբազանի կոչով՝ Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաներ
Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նախապես հայտարարվել էր հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
07:45
Մայիսի 14-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:29
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ. Արտակ Ապիտոնյանը՝ Արարատ Միրզոյանին
«Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,-այդ մասին Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
 «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախկին նախարար, այժմ  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի  Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Փաշինյանը մայիսի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սրբազանի հետ Տերունական աղոթքն ու «Տեր ողորմեա» երգը՝ Սուրբ Աննա եկեղեցում
 Սուրբ Աննա եկեղեցու բակից հորդառատ անձրևի պատճառով քաղաքացիները տեղափոխվեցին եկեղեցու ներս։ «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:39
Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում․ սփյուռքահայ
«Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում։ Շատ բան չունեմ ասելու»,-ասաց սփյուռքահայը հավելելով․ «Նիկոլի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, որտեղ ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է  քաղաքական հայացքներ ունենալ, կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Միացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է. «Ոտիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից։ Երեխաներն ընդամենը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}