Ապօրինություններ Դդմասար համայնքի հիմնական դպրոցում
Ոստիկանության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դդմասար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենը 2017 թվականին իր եղբորը հրամանագրել է որպես դպրոցի օպերատոր։ Պարզվել է, որ տղամարդը չի հաճախել աշխատանքի, իսկ դպրոցի պաշտոնատար անձինք կազմել են վճարման կեղծ հանձնարարականներ, ինչի հետևանքով մինչև 2019 թվականի դեկտեմբեր տղամարդը ստացել է 860 հազար դրամից ավելի գումար։
Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում պաշտոնեական կեղծիքի և յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան