Ուկրաինան որոշել է ստեղծել «գրավյալ տարածքների» նախարարություն
Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել առանձնացնել վետերանների, «ժամանակավորապես գրավյալ տարածքների» ու ներքին տեղահանվածների նախարարությունները: Այս մասին փետրվարի 4-ին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Regnum-ը։
«Սա մեզ հնարավորություն կտա շատ ավելի արդյունավետ աշխատել Դոնբասի վերաինտեգրման հարցերում», - ասել է Գոնչարուկը:
Վարչապետը նշել է, որ Մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության հիման վրա կարող է ստեղծվել գործակալություն, որը զբաղվում է միայն սպորտով, բայց այս հարցը քննարկման փուլում է:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Ուկրաինայի կառավարությունը բարեփոխելու պլանների մասին: Այս գործընթացը կարող է տևել մոտ երկու շաբաթ: