Ռուսական «Ս-400»-ների առաջին խմբաքանակը Հնդկաստան կհասնի 2021թվականի վերջին
«Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակը Հնդկաստան կհասնի մինչև 2021 թվականը ավարտը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը։
«Այս պայմանագրի իրականացումը ընթանում է համաձայն ժամանակացույցի, առաջին խմբաքանակը նախատեսվում է առաքել մինչև 2021 թվականի ավարտը: Հնդիկ մասնագետների վերապատրաստումը կսկսվի մինչև այս առաքման մեկնարկը», - ասել է Դրոժժովը:
2018-ի հոկտեմբերին Մոսկվան և Նյու Դելին ստորագրել են պայմանագիր՝ ՀՕՊ հրթիռային համակարգերի հինգ գնդային խմբաքանակ մատակարարելու համար, որի արժեքը ավելի քան 5 միլիարդ դոլար է: «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգերի հինգերորդ գնդի հավաքածուի մատակարարման ավարտը նախատեսվում է ավարտել 2025 թվականի առաջին կեսին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը