Քաղաքագետ. Շահումյանի շրջանից սկսում է Արցախը ճոճելու պրոցեսը
2020 թվականն Արցախի համար շատ կարևոր տարի է՝ թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքականության առումով։
«Գիտեք, այս տարի Արցախում սպասվում են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որով կառավարման համակարգն ուժեղացվում է, նախագահական է դառնում։ Նախագահական ընտրությունների ընտրապայքարում զարգացումները, մեղմ ասած այնպիսին չեն, ինչպիսին կարելի էր սպասել կամ երազել Արցախի պարագայում»,- «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքվ, երկրի ներսում բավական սուր քննադատություն կա, տարբեր գործիչների՝ նախագահ դառնալու ցանկությունը շատ մեծ է, որպես դրա արդյունք հասարակության պառակտումն օր օրի մեծանում է։
«Ամենավտանգավորն այն է, որ առաջին անգամ Արցախում սկսել են կիրառվել տարբեր տեխնոլոգիաներ, որոնք յուրահատուկ էին այն երկրներին կամ տարածաշրջաններին, որտեղ իրականացվում են ոչ ժողովրդավարական կամ իշխանության ոչ տրամաբանական փոփոխման գործընթացներ։ Խոսքը հեղափոխական սցենարի մասին է, և ընդամնեը երեկ եմ վերադարձել Արցախից, տեսա, որ այնտեղ ստեղծվում է այն ամենը, ինչ մենք տեսանք Հայաստանում 2016, 2017 թվականներին։ Կա այնտեղի «Հաց բերողը», որը խնդիրներ է բարձրաձայնում ու զոհի տեսքով է ներկայացվում հանրությանը, կան ծայրահեղ գնահատականներով հանդես եկող նորաստեղծ կուսակցություններ, որոնք քննադատաումեն բոլորին ամենավերջին վիրավորանքներով ու անպատասխանատու կերպով, կա երեխաների ներգրավում պրոցեսի մեջ, կան հասարակությանը քայլերթի դուրս բերելու սցենարներ, կա նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածություն՝ պրոցեսները կառավարելու հարցում։ Խոսքս ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մասին է»,-տեսած վտանգավոր երևույթները թվարկեց բանախոսը։
Հրանտ Մելիք -Շահնազարյանն այս առումով նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որդուն տեսնելու նպատակով, ինչպես հայտարարվել է պաշտոնապես, Շահումյան գնալն ու այնտեղի բնակիչների հետ ունեցած հանդիպումներն ու դրանց ընթացքում տարբեր կոչերով հանդես գալը։
«Ըստ էության, Շահումյանի շրջանից սկսում է Արցախը ճոճելու, հնարավոր է անգամ մինչև նախագահական ընտրություններն Արցախում քաղաքական իրավիճակ փոխելու պրոցես։ Այդ պրոցեսի շահառուները տարբեր մարդիկ են՝ սկսած Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Սամվել Բաբայան, ով ամենաշատն է հետաքրքրված, որպեսի ընտրությունների ճանապարհով չգնան պրոցեսները, կա նաև դիմադրության ու մտոհոգության լուրջ օջախներ, որոնցից առավել ցայտունը թեկնածու Վիտալի Բալասանյանն է»,-նշեց Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ նոր տեխնոլոգիաներն ընդդեմ Արցախի առաջնորդների, ավանդական ձևավորված քաղաքական մոտեցումների, Արցախի համար մեծ նշանակություն ունեցող մարդկանց ու հանրության որոշ շրջանների բախման լուրջ պրոցես է սկսել, որն առաջ է գնում վտանգավոր տեմպերով։
Ի դեպ, քաղաքագետն ընդգծեց մտահոգություններ ունեն բանկցային գործընթացի վերաբերյալ, որոնցից Հայաստանի քաղաքական իշխանությունն ամենօրյա շոուներով ցանկանում է շեղել հասարակության ուշադրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Քանանյանը դադարեցրել է հացադուլը
- Զինվորի հաց ուտելու, հաց տալու, ՀԴՄ-ի և հարկի մասին՝ Փաշինյանը եղել է Արցախի ռեստորաններից մեկում