Ձնահոսքից կիրճն ընկած մեքենայից ՀՀ քաղաքացին անվտանգ դուրս է բերվել
Գուդաուրիում` Լարս տանող ճանապարհի Ստեփանծմինդա-Կոբի ճանապարհահատվածում ձնահոսքի պատճառով մեքենա է ընկել կիրճը: aliq.ge-ի հաղորդմամբ, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, ձնահոսքի պատճառով կիրճն ընկած մեքենայում գտնվել է 3 մարդ:
«Դեպքի հետևանքով մահացել է մի կին՝ Ռուսաստանի քաղաքացի: Ծառայության աշխատակիցների կողմից կիրճից հանվել է երկու մարդ և տեղափոխվել անվտանգ վայր: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, որի մոտ կոտրվածքներ կան, իսկ երկրորդը՝ Հայաստանի քաղաքացի, որը վնասվածքներ չունի: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հայտարարության մեջ:
Տեղում աշխատում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ փրկարարները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան