Փրկարարները դի են հայտնաբերել
Փետրվարի 5-ին, ժամը 09:02-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 50 տան մոտակայքում գտնվող շինության տարածքում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են շինության դուռը և ներսում՝ մահճակալի վրա, հայտնաբերել Վալերիկ Օ.-ի (ծնված 1958 թ.) դին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան