Հայաստանը մտադիր է ուժեղացնել փոխգործակցությունը Իրանի հետ՝ չնայած պատժամիջոցներին. IRNA
Երևանը մտադիր է համագործակցությունը զարգացնել Թեհրանի հետ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների համատեքստում։ Այս մասին, ինչպես գրում է իրանական IRNA գործակալությունը, նախօրեին հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը՝ Քերմանի նահանգապետի հետ հանդիպմանը:
«Այն պայմաններում, երբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ներդրողները հրաժարվում են Իրանի հետ համագործակցությունից, Հայաստանի Հանրապետությունը և Իրանը կարող են զարգացնել համագործակցությունը շատ ոլորտներում», - ասել է ՀՀ դեսպանը:
Ըստ նրա, Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, և հայկական կողմը ցանկանում է, որ դրանք էլ ավելի ամրապնդվեն և զարգանան:
Թումանյանը հիշեցրել է նաև, որ Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի ազատ առևտրի գոտու վերաբերյալ միջանկյալ համաձայնագիրը լավ հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունը Թեհրանի և Երևանի միջև։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց