Հրդեհ Նավուր գյուղում. տուժածներ չկան
Փետրվարի 6-ին, ժամը 14:53-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում այրվում է անասնագոմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նավուր գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմին կից այրվում է կուտակած վառելափայտ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:38-ին: Այրվել է կուտակած վառելափայտ (մոտ 0.5 խմ):
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը