Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Հելո թրասթ» կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավարին
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ընդունել է «Հելո թրասթ» միջազգային մարդասիրական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Ռոբերտ Սայֆրեթին:
Արցախի ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր: Պաշտպանը նշել է, որ «Հելո թրասթ» կազմակերպությունը կարևորագույն մարդասիրական առաքելություն է իրականացնում Արցախում՝ փրկելով բազմաթիվ կյանքեր և բարենպաստ պայմաններ ապահովելով սոցիալ-տնտեսական գործունեության համար:
Արտակ Բեգլարյանն ընդգծել է ականազերծման աշխատանքներում միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը երախտապարտ է բոլոր աջակիցներին:
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարները՝ պայմանավորվելով կոնկրետ հարցերի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը