Բժշկականի աշխատակազմի ղեկավարը՝ ԱԱԾ-ին. Եզակի դեպք էր
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն արձագանքել է ԱԱԾ տարածած հաղորդագրությանը՝ ընդգծելով, որ դրանում առկա է բացթողում։
«149.270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք տարեկան 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում
Հարգելի գործընկերներ, Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունում առկա է բացթողում, միգուցե, ոչ միտումնավոր: Նշեմ, որ «չարաշահման» ենթադրյալ գումարի չափը կազմում է ուղիղ 149 270 դրամ ՀՀ դրամ:
Որպես հիշեցում, ասենք, որ տարեկան 13 միլիարդ դրամ շրջանառություն ունեցող հաստատությունում 149.270 ՀՀ դրամի բացթողումը, իհարկե, ընդունելի չէ, այնուամենայնիվ, փաստենք, որ նման ցուցանիշը մոտ է կատարելությանը:
Ուսումնասիրելով ԱԱԾ երբևէ եղած այլ հայտարարությունները՝ նկատեցինք, որ եզակի դեպք էր, երբ ենթադրյալ չարաշահված գումարը նշված չէր հայտարարության մեջ:
Հ․Գ․ Ի դեպ, դեռ այս 149.270 ՀՀ դրամի մասով էլ պատրաստվում ենք վիճարկել »,-գրել է աշխատակազմի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին