Դեղահաբերի գործ․ 5 անձ ձերբակալվել է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանի 42-ամյա մի բնակիչ Նոր Նորքի մի դեղատնից պարբերաբար ապօրինի ձեռք է բերում լիրիկա հոգեներգործուն դեղահաբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ստացված տեղեկությունները իրացվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ տղամարդը Վիլնյուսի փողոցում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիրիկայի դեղահաբ։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների ընթացքում դեղատան 35-ամյա տնօրենը ոստիկաններին ներկայացրեց 10, իսկ նրա 71-ամյա սկեսրայրը՝ 30 հատ լիրիկայի դեղահաբ։
Նրանք բերման են ենթարկվել ու ձերբակալվել։ Խուզարկվել է նրանց Նոր Նորքում գտնվող բնակարանը, որտեղից հայտնաբերվել է 2081 հատ լիրկայի դեղահաբ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվել են և փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ դեղահաբերը ձեռք են բերվել Երևանի բնակիչներ՝ 61 և 38-ամյա երկու տղամարդուց։ Նրանք ևս հայտնաբերվել են և բերման ենթարկվել, որից հետո՝ ձերբակալվել: Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը