Վերջին յոթ տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորիկը Եվրոպայում
Եվրոպայում արտակարգ իրավիճակների ծառայությունները վերացնում են վերջին յոթ տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ փոթորկի հետևանքները: Տեղումներն ուղեկցվել են սաստիկ բուքով:Հարյուր հազարավոր բնակիչներ մնացել են առանց հոսանքի: Իսկ Լոնդոն -Նյու Յորք չվերթի ուղևորները, փոթորկի շնորհիվ, ակամայից դարձել են աշխարհի նոր ռեկորդի մասնակիցներ: Այս մասին գրում է Vesti.ru- ն:
Ատլանտիկան նրանք հատել են ընդամենը 4 ժամ 56 րոպեում: Սա մեկ ժամ պակաս է ստանդարտ ժամանակահատվածից:
British Airways- ի մեկնաբանությունը միջադեպի հետ կապված զուսպ է եղել: Նրանք զուտ նշել են, որ իրենց համար առաջնային է ուղևորների անվտանգությունը, սակայն մարդիկ չեն անտեսել սխրանքը. ողջ աշխարհում հազարավոր մարդիկ շնորհակալություն են հայտնում օդաչուներին՝ ողողելով թվիթերը #BA112 հեշթեգով։ Ում համար ռեկորդային կարճ թռիչք, ում համար էլ հազիվ թե ռեկորդային ջախջախիչ թռիչքից պրծնել:
Արևմտյան Եվրոպայում ևս ամենաուժեղ փոթորիկն է գրանցվել ՝ վերջին յոթ տարվա ընթացքում: Ոչ պակաս խրթին իրավիճակ է Մեծ Բրիտանիայում: Փակված կամուրջներ, արգելափակված ճանապարհներ և բազում չեղարկված միջոցառումներ: Մոտ 100 հազար տուն մնացել է առանց հոսանքի:
Ֆրանսիայի 42 գերատեսչություններում գործում է նարնջագույն վտանգի մակարդակը: Կալայում լողափը փակվել է՝ հսկայական ալիքների պատճառով:
Աղետ է գրանցվել նաև Գերմանիայում: Քամին վնասել է Ֆրանկֆուրտում գտնվող տաճարի տանիքը, որը կառուցվել է XVI դարի կեսերին: Քաոս է նաև օդանավակայաններում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդերլանդներում թռիչքները տեղափոխում կամ չեղարկում են:
«Կիրակի երեկոյան փոթորիկ է տեղի ունեցել Ֆրանսիայի և Բելգիայի արևմտյան շրջաններում, իսկ երկուշաբթի ուժեղ քամի է նկատվել Բալթյան տարածաշրջանում, Եվրոպայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում», - ասել է օդերևութաբան Ելենա Վոլոսյուկը: