ԱԺ այսօրվա օրակարգում են
Ազգային ժողովն այսօր 104 պատգամավորներով սկսել է 7–րդ գումարման 4–րդ նստաշրջանի աշխատանքները։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, զեկուցելով նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, տեղեկացրեց, որ առաջին բաժնում հարցեր չկան, երկրորդում ընդգրկված 14 նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի կարծիքը դրական է, որոնք էլ կընդգրկվեն առանց քվերակության։
Երրորդ բաժնում առկա 4 նախագիծերը ստացել են գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը և օրակարգ պետք է ընդգրկվեն քվեարկության արդյունքում։
Քննարկումների արդյունքում ԱԺ–ն օրակարգ չի ընդգրկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «Թանկարժեք մետաղների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը։
Օրակարգ ընդգրկվեցին կառավարության հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծը, որը զեկուցել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օերքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Վերջին նախագիծը ներկայացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ այն ԱԺ է ներկայացվել գրեթե բոլոր ընդդիմադիր խմբակցությունները, բայց մշտապես մերժվել է խորհրդարանի մեծամասնության կողմից։
117 կողմ ձայներով հաստատելով ԱԺ 4–րդ նստաշրաջնի օրակարգը, պատգամավորներն անցել են բուն քննարկումներին։ Օրակարգի առաջին բաժնում ընդգրկված է 3, երկրորդում՝ 17 հարց։