ԱԺ–ն քննարկում է Հայաստանում խնամատարության ինստիտուտի կայացման հարցերը
ԱԺ–ն առաջին հարցի շրջանակներում քննարկեց «Սոցիալական աջակցության մասին» «Տեղական ինքնակառավարման մասին» «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օերնքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որը զեկուցել է Սոցիալական հարցերի նախարարի տեղկալա Ժաննա Անդրեասյանը։
Փոխնախարարի խոսքով, հայաստանում 23.5% աղքատության մակարդակի պայմաններում սոցիալական կարիքի գնահատման հիման վրա ներկայում գործող սոցիալական աջակցության համակարգում հաշվառված է շուրջ 400 հազար մարդ, և առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուժեղացնել առաջին հերթին գործող խնամատարության համակարգը։
2020 թվականի բյուջետային հայտով նախատեսվել են միջոցներ սոցիալական աշխատողների կողմից տնային այցելությունների իրականացման համար: Զուգահեռաբար Սոցիալական աշխատանքի մասին ՀՀ օրենքի նախագծի փոփոխություններով կանոնակարգելու է սոցիալական աշխատողների կողմից մասնագիտական գործունեության ծավալման չափորոշիչները: Միջոցառումներն ամբողջացնելու նպատակով կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի կողմից ամփոփվում է նպաստների համակարգի փոփոխությունները։
Սոցիալական ծառայություններն ուժեղացնելու համար նախատեսվում է նաև ապակենտրոնացնել այն՝ համայնքներին տալով լրացուցիչ իրավունքներ։
Հարցի հիմնական զեկուցողը նշեց, որ փոփոխությունները, նպաստելով խնամատարի ինստիտուտի ուժեղացմանը, միևնուկն ժամանակ կբերի աշխատատեղերի ավելացմանը և բյուջետային նոր մուտքերի։