Վանաձորում գործող կազմակերպություններում փնտրում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը ԱԺ հայտարարությունների ժամանակ պնդեց, որ աուդիտ անցկացնող կազմակերպությունը Վանաձորի ոչ առևտրային կազմակերպություններում բյուջեի կատարման կատարողականի աուդիտ անցկացնելու ժամանակ հարցաթերթիկներ է բաժանել, որոնցում եղել են հարցեր այն մասին, թե այդ ընկերություններում արդյոք կան «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ և արդյոք նրանք խոչընդոտում են կազմակերպությունների աշխատանքները։
Պատգամավորն այն գնահատեց քաղաքական հետապնդման փորձ և կասկածներ հայտնեց, թե որտեղից է գալիս այս նախաձեռնությունը։
Պատգամավորը պնդեց՝ դեպքը հաջորդել է վարչապետի հայտնի հայտարարությանը, որ բոլոր նրանք, ովքեր կխոչընդոտեն սահմանադրական բարեփոխումներին կդասվեն հակապետական կամ հակաժողովրդական ուժերի շարքը։