Դոնալդ Թրամփը հայտարարել է Հնդկաստան այցի մասին
Սպիտակ տունը նախօրեին հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ից 25-ը կայցելի Հնդկաստան՝ հանդիպելու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
Համաձայն Սպիտակ տան հայտարարության՝ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանիա Թրամփի այցը կամրապնդի «Միացյալ Նահանգներ-Հնդկաստան ռազմավարական գործընկերությունը»:
Թրամփի՝ Հնդկաստան առաջին այցի ժամանակ ԱՄՆ նախագահը կլինի մայրաքաղաք Նյու Դելիում և արևմտյան Գուջարատ նահանգում: Գուջարատը վարչապետ Նարենդրա Մոդիի հայրենի վայրն է և քաղաքացիական իրավունքների հայտնի պաշտպան Մահաթմա Գանդիի տունը: