Ինչքան հարձակվեն մեր զինվորների վրա, նույնքան և ավելի թանկ են վճարելու.Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նշենք, որ Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության հետևանքով սպանվել էին թուրք զինծառայողներ:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան բարձր մակարդակով արդեն տվել է համարժեք պատասխանը: Ըստ նրա՝ իրենք դեռ շարունակելու են Իդլիբում պատասխան հարվածներ հասցնել սիրիական կողմին:
«Ինչքան հարձակվեն մեր զինվորների վրա, նույնքան և ավելի թանկ են վճարելու: Առաջիկա մեր քայլերի մասին (Սիրիայում Թուրքիայի հետագա գործողությունները- խմբ.) վաղը կհայտնեմ միջազգային հանրությանը»,-ասել է նա:
Թուրքիայի նախագահը նաև ցավակցել է սպանվածների հարազատներին և զորակցություն հայտնել: