Վալենտինի օրը Էյֆելյան աշտարակը կվերափոխվի սիրո աշտարակի
Փարիզի Էյֆելյան աշտարակի ղեկավարությունը հատուկ ծրագիր է պատրաստել Վալենտինի օրվա կապակցությամբ. հայտնում է Le Figaro- ն:
Նախատեսված ծրագիրը ներառում է սիրային հաղորդագրություններ, տարբեր ձևերի սրտիկներ և նույնիսկ տոնական գույներով զարդարված շամպայններով բար:
Ֆրանսիայում սիրահարներին առաջարկվում է սոցիալական ցանցերում իրենց զգացմունքները կիսել #EiffelInLove հեշթեգով։ Լավագույն սիրո խոստովանությունները կցուցադրվեն Էյֆելյան աշտարակի էկրաններին, իսկ նրանցից ոմանք կցուցադրվեն անգամ աշտարակի դիմային հատվածում:
Կազմակերպիչների խոսքով, երեկոյան տասը լեզուներով թարգմանված «սեր» բառը կվառվի Փարիզի երկաթյա տիկնոջ վրա՝ զարդարված «մեծ կարմիր սրտով»:
Հիշեցնենք, որ Վալենտինի օրը շատ երկրներում ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին: