Տեառնընդառաջին Էջմիածնում կանցկացվեն տոնական միջոցառումներ
Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Ավանդաբար այդ օրը Էջմիածնում անցկացվում է օրվա խորհրդին համահունչ տոնական միջոցառում։
Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս տարի Տեառնընդառաջի տոնակատարությունը կկայանա փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, ՔԿԱԳ Էջմիածնի տարածքային ստորաբաժանման (ԶԱԳՍ) հարակից տարածքում։
Միջոցառման ծրագիրը ներառում է՝ Տեառնընդառաջի նախատոնակ, եկեղեցական և ժողովրդական ծեսեր, համերգային ծրագիր, Պատմաազգագրական թանգարանի ազգագրական սրահի նմուշների բացօթյա ցուցադրություն, հայկական տարազների ֆոտոցուցահանդես: