Քաղաքական 13:17 11/02/2020 Հայաստան

«Քարոզարշավի ընթացքում ատելությունը և թշնամանքը այնպիսի մեծության կհասնեն, որ կարող է բախումներ լինել»

«Սահմանադրական հանրաքվեն ոչ պետականամետ, հակաօրինական է»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։

Վերջինիս խոսքով, որևէ պատճառ չկա իրավաբանների և փաստաբանների մեծ բանակին չհավատալու. «Որևէ պատճառ չունենք այդ դիլետանտների խմբակին հավատալու, որոնք միայն մեկ նպատակ ունեն իրենց ղեկավարի հետ միասին՝ վերացնել սահմանադրական կարգը, վերացնել այս դատարանը, մարդկանց փոխարինել իրենց ուզած թեկնածուներով։ Սա իրականում հակապետական և հակասահմանադրական քայլ է, որը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու»։

Ըստ Աճեմյանի, իշխանությունն արդեն իսկ խախտել է հանրաքվեի մասին օրենքը, և անցել քարոզարշավի։ Ըստ նրա, իշխանությունն իր տարերքի մեջ է, այն առումով, որ իրենցը հայհոյանքներն են, անեծքներն ու այդ տիրույթում իրենք որևէ մրցակից չունեն, չեն կարող ունենալ։

«Այն բոլոր ուժերը, որոնք լինելու են այս ամենի կողքին, մեղսակից են լինելու, որովհետև ժամանակը գալու է, պարզ է լինելու՝ սա հակաօրինական հանրաքվե է։ Այն պարագայում, երբ չեն վճարվում մի շարք կրթական և մշակութային օջախների փոքրիկ աշխատավարձերը, իրենք՝ ԱԺ-ն և քաղաքապետարանը հենց այսօր էլ պարգևավճարներ են ստանում։ Էս իրավիճակում, իհարկե, հանրաքվեն մի գործընթաց է, որ Նիկոլ Փաշինյանը էլի իր սիրած վայրում կգտնվի՝ փողոցում, կբղավեն, իրենց ամբողջ թշնամանքը և ատելությունը նորից կգեներացնեն։ Ի դեպ, միջազգային հեղինակության առումով այս ամենը մեր երկրի համար շատ վտանգավոր է»,- ասաց Աճեմյանը։

Նա մեջբերեց ՀՀ ում ՍԴ հարցի շուրջ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուքիքոյի հայտարարությունից մի հատված, ըստ որի՝ ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, ինչը, ըստ Աճեմյանի, որևէ կապ չունի իշխող խմբակի հետ, որովհետև իրենք համարում են, որ անքննելի են, իրենց որևէ արարք չի կարելի քննարկել կամ քննադատել։

«Իրավական շատ լուրջ փաթեթ է ներկայացրել ԱԺ-ին մի մարդ, ով ընդհանրապես իրավաբանական կրթություն չունի։ Այնպիսի մի վարակ է տարածվել Նիկոլ Փաշինյանից դեպի իր խումբ, և նաև ժողովրդի այն հատվածի վրա, որը դժգոհություններ ունի։ Հարգելի՛ ընկերներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ 4000-ից ավելի լիցենզիա ունեցողները, այսինքն՝ մարդիկ, ովքեր հանձնաժողովում աշխատելու իրավունք ունեն,  նախկիններ են,  և հնարավոր է՝ այս ամենը մտահոգություններ առաջացնի։ Ոչ միայն Մուկուչյանին, այլև ողջ ԿԸՀ կազմը ընտրել ենք մենք, և եթե նրանք կեղծել են ընտրությունները, Փաշինյանը պետք է նրանց հետ չաշխատեր»,- ասաց Աճեմյանը։

Նախկին պատգամավորը հստակեցրեց՝ ամենակարևորն այն է, որ քարոզարշավի ընթացքում ատելությունը և թշնամանքը այնպիսի մեծության կհասնի, որ կարող են բախումներ լինել։ Եվ քաղաքական ուժերը, որոնք հասկանում են՝ ինչ է կատարվում, ըստ Աճեմյանի, պետք է մեղսակից չլինեն այս անօրինականությանը։

«Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանն էլ նշեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը  բացարձակապես իրավական չէ։ Այն պարզապես քաղաքական պրոցես է։

«Մենք գործընթացին պետք է տանք քաղաքական գնահատականներ, ոչ թե իրավական։ Քաղաքական գնահատականների տեսանկյունից  էլ բազմիցս ասել ենք, որ սա պրոցես է, որը կազմաքանդում է պետության հիմքերը՝ որպես ժողովրդավար պետություն։ Մենք տեսնում ենք իշխանությն տարբեր ճյուղերի սերտաճում և կենտրոնացում մեկ անձի և մեկ քաղաքական իշխող ուժի ձեռքում։ Մենք տեսնում ենք ժողովրդավարական հիմունքների վերացում և օրինականության հիմքերի վերացում։ Դա նշանակում է, որ այսուհետ՝ այս տխրահռչակ հանրաքվեն անցկացնելուց հետո մենք հնարավորություն չունենանք միջազգային հանրության համար հանդիսանալ որպես ժողովրդավարական, օրինական պետություն։ Հենց դրանում են քաղաքական հետևանքները»,- նշեց Թումանյանը։

Նա հարցադրում արեց՝ արդյոք մենք պատրաստ ենք զրկվել միջազգային կառույցներում ձայնի իրավունքից, և կրել դրա տնտեսական հետևանքները. «Քաղաքականապես չճանաչված պետությունն աստիճանաբար կզրկվի իր բոլոր տեսակի ձայներից, անդամակցությունից միջազգային կառույցներում, ինչպես նաև կզրկվի միջազգային տրանշերից, տնտեսական ներդրումներից և այլն»։

Թումանյանը նշեց, որ հանրաքվեի համար հատկացված գումարը, եթե իսկապես 7 միլիոն դոլար է լինելու, ապա դրանով կարելի էր գնել օրինակ 500 բնակարան Գյումրիում։

«Այդ գումարով կարելի է գնել 14 մլն փամփուշտ, չեմ ասում զինվորի հացի մասին։ Հիմա հարց եմ տալիս՝ ով է զինվորի հացը ուտում, ով է մարդկանց բարեկեցության հաշվին վերաձևում ՍԴ-ն՝ սեփական քիմքին հաճելի դարձնելու համար։ Ժողովուրդ, պատրա՞ստ եք արդյոք քվեարկել, եթե քվեաթերթիկում գրված լինի՝ համաձա՞յն եք, որ Փաշինյանը իր կամքով, իր տրամադրությունից ելնելով, նշանակի ՍԴ նախագահ և դատավորներ, հետո, եթե ընդհանրություն չգտան, փոխեփոխ անի, երբ և ինչքան կուզենա։ Եվ ամեն նոր եկող իշխանություն, երբ կամենա փոփոխի Սահմանադրություն, ՍԴ կազմ։ Եվ համաձա՞յն եք, որ նախկինում եղած որևէ  օրինազանցություն շտկելու համար կատարվեն նոր օրինախախտումներ»,- նշեց Թումանյանը։

Վերջինս վստահեցրեց, որ իշխանությունը, ապացուցելով, որ ՍԴ կազմը փոխելն է երկրի փրկությունը, լուծում է սեփական անձնային շահերը։

«Այսօր ժողովրդավարությունն ուզում են հակադրել իրավականությունը, դա նոնսենս է, չկա նման բան։ Մենք տեսնում ենք, որ տեղի են ունենում բազմաթիվ բաներ, որոնք բացարձակապես չեն տեղավորվում տրամաբանության մեջ, չեն տեղավորվում օրինականության մեջ։ Դրանք տեղավորվում են միայն մի բանի մեջ՝ այդպես ուզում է Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց խոսքը Լիլիթ Թումանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:29
Կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ Մենք...
Աղբյուր` Panorama.am
11:17
Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան
«Շատ կարևոր եմ համարում, որ հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:43
Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Այս և բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր մեր ոստիկանությանը պատիվ...
Աղբյուր` Panorama.am
10:34
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում, որին մասնակցում է Պարգև սրբազանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր մասնակցում է մատուցվող Սուրբ Պատարագին: Հիշեցնենո, որ Քրիստոսի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»
Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կորոշեն այն ճանապարհային քարտեզը, որին Անկարան և...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ռազբորկա» ու կրակոցներ ոստիկանության Մասիսի բաժնի «քթի տակ»
«Այսօր՝ մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա,...
Աղբյուր` Panorama.am
08:44
Եկեղեցին այսօր նշում է Երկրորդ Ծաղկազարդը
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող...
Աղբյուր` Panorama.am
08:32
«Եվրատեսիլ»-ում Հայաստանը 8-րդ տեղը գրավեց
«Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթում հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոն՝ The Code երգով: Ազգային ժյուրիների և...
Աղբյուր` Panorama.am
23:02
Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են  հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}