«Հներին մեղադրում էին բյուջեն ուտելու մեջ, հիմա եթե չեն ուտում էտ ավելցուկը ո՞ւր է»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր ամուսինը՝ Վիգեն Չաթինյանն անդրադարձել է հներին ու նորերին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ, երբ նորաթուխ քաղաքական գործիչները ասում են «չի լինելու վերադարձ հնին» պետք է հստակեցնել ի՞նչ նկատի ունեն։
Արդեն համեմատության մեջ մենք տեսնում ենք, որ մասնագիտական, անցած ճանապարհի, փորձառության, արդյունավետության և այլ կարևոր, քաղծառայողին բնորոշ որակների առումով այդ հները շատ ավելի լավն էին։
Հներին մեղադրում էին բյուջեն ուտելու մեջ, հիմա եթե չեն ուտում էտ ավելցուկը ո՞ւր է։ Կամ եթե չեն ուտում, ինչո՞ւ են 250մլն դոլար նոր պարտք վերցնում, այլ ոչ թե չկերածը ծախսում։
Հներին մեղադրում էին կոռուպցիայի մեջ, հիմա տեսնում ենք, որ նույն ձև շարունակվում է։
Հին ԱԺ֊ն օդիոզ դեմքով էր լի, նորը կամ դերասան է, կամ էլ լրագրող։
Փաստորեն՝ ստացվում է, որ ըստ հեղափոխության, հները նորերից տարբերվում են նրանով, որ նորերը ավելի շատ պարգևաճար են ստանում, իսկ հները ավելի փորձառու էին՚
Բնականաբար ասածս բոլորին չի վերաբերում։
Թվարկված արատներն էլ մարդուն են բնորոշ ու միշտ էլ լինելու են, անկախ նրանից հին են, թե նոր։ Այդ արատների դեմ էլ պայքարում են ինստիտուցիոնալ, ոչ թե անհատական։
Հիմա հին ու նորն է կարևո՞ր, թե՞ պրոֆեսիոնալ ու քաղծառայողի այլ որակներին համապատասխան լինելը»։