Այլևս հնարավոր չի լինի ՀՈԱԿ–ները տարիներով ղեկավարել պաշտոնակատարի կարգավիճակում
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Եղիազարյանն առաջարկեց «Հողի հարկի մասին» օրենքում կատարել փոփոխություններ, որով կբացառվի այն արատավոր պրակտիկան, երբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները տարիներ շարունակ ղեկավարում են պաշտոնակատարները։ Պատգամավորն այդ խնդրին առնչվել է, երբ եղել է ավագանու անդամ։
Կարգավորումով առաջարկվեց մինչ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը, համայնքի ղեկավարին իրավունք տալ նշանակել ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով։
Նախագծով առաջարկվում է նաև տնօրենի պաշտոնն զբաղեցնելու մրցույթում հաղթող չլինելու դեպքում՝ պաշտոնակատարի լիազորությունները երկարացնել ևս 2 ամսով։ Քննարկումների ժամանակ պատգամավորները և կառավարության ներկայացուցիչները դրական գնահատեցին նախաձեռնությունը։