ԵՊՀ ռեկտորի մրցույթը՝ մարտի 23-ին
Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվելու է մարտի 23-ին: Դրան կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք:
ԵՊՀ-ից մանրամասնում են, որ մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և
հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):
ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ
ներկայացվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ