Իրավունք 15:51 12/02/2020 Հայաստան

Մոտ 19 մլն դրամի առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված աուդիտի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա: 

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ աուդիտի արդյունքների՝ չնայած նշված ՊՈԱԿ-ում հավաքարարի 6 հաստիքային միավորի առկայությանը՝ 13 աշխատակից պայմանագրային հիմունքներով իրականացնում է հավաքարարի պարտականություններ, որի դիմաց հավաքարարներին մոտ 2մլն դրամի չափով ավել գումարներ են վճարվել:

Պարզվել է նաև, որ չնայած դպրոցում ուսումնական տարին ավարտվել է 2018թ. մայիսի 26-ին, սակայն ըստ ներկայացված ճաշացանկերի և հաշվառման փաստաթղթերի՝ երեխաներին սնունդ է հատկացվել նաև մայիսի 29-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ՝ օրը երկու անգամ, այդ թվում նաև կիրակի օրերին, ինչի մասով կատարվել է սննդի հավելագրում մոտ 885 հազար ՀՀ դրամի չափով:

Մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ ուսումնական տարվա ավարտից հետո, մայիսի 27-ից հունիսի 30-ը ներառյալ, սննդի ծախսագրում չի իրականացվել: Սակայն սնունդ չստանալու կապակցությամբ երեխաների ծնողների կողմից բողոք կամ դժգոհություն չի եղել: Ընդհանուր առմամբ 2018-2019թթ. սննդի հավելագրումը կազմել է 1.6 մլն ՀՀ դրամ:

Ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՊՈԱԿ-ի հաստիքացուցակով սահմանված առավելագույնը 6 հավաքարար ունենալու պահանջը, 2018-2019թթ. պայմանագրային հիմունքներով աշխատանքի են ընդունել ևս 7 հավաքարարի: Ինչպես նաև՝ 2018-2019թթ. կազմել են իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր՝ ճաշացանկեր, երեխաների հաշվառման փաստաթղթեր, և խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. հրամանով սահմանված «ՈՒսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալը»՝ իրականացրել են առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների առերևույթ հափշտակություններ:

Բացի այդ, աուդիտի և ուսոմնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ին հատկացված հողամասը՝ համաձայն անշարժ գույքի գրանցման վկայականի՝ կազմել է 13172 քմ, շենքը՝ 4111 քմ: Մինչդեռ Երևանի քաղաքապետի 30.12.2011թ. թիվ 7305-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ի հողամասի սահմանների ճշգրտման արդյունքում նոր հատակագծում, առանց հիմքի, դուրս է մնացել 350.846.400 ՀՀ դրամ շուկայական արժեքով 3692 քմ հողատարածք, որի նկատմամբ 2012-2017թթ. ընթացքում 4 անգամ իրականացվել է իրավունքների պետական գրանցում:

Ըստ աղբյուրի, նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ուսումնասիրության շրջանակներում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:05
«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լևոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ դատավոր Հարություն Մանուկյանը պետք է հրապարակեր ՀՀ նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն, որ օրվա իշխանությունների հանդեպ տածած ատելության զոհ են դառնում շարքային ոստիկանները,...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». «Արբա մեդիայի» գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Սրբազան շարժման հայտարարությունները տեղադրելո՞ւ համար. Ո՞ւմ են պատկանում
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ խմբակցության ներսում շատ հարցերում հակասությունները գնալով խորանում են:...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Սրբազան շարժման ակտիվիստների նկամամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան շարժման ակտիվիստները նկատել են, որ վերջին օրերին իշխանության գործուղած սադրիչներ են...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Հայաստանը մերժել է այնպիսի աջակցություն, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն աղետի գոտում
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել նորանշանակ քաղշին կոմիտեի նախագահը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի սկանդալային ազատումից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». ՌԴ-ն հաստատե՞լ է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ռուսական աղբյուրներից լուր ստացանք, որ ՌԴ-ն վերջապես հաստատել է ՔՊ խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
00:42
Քաղաքացիները հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց
Քննչական կոմիտեից բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ՁՊՎ-ներ
Աղբյուր` Panorama.am
00:34
Դանիել սարկավագն ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանն ազատ են արձակել
Այս պահին նրանք հիվանդանոցում են։ Բերետավորները Դանիել սարկավագին բացի ծեծելը պատառոտել են նաև նրա սքեմը:
Աղբյուր` Panorama.am
00:25
Թաթոյան. Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը.
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ...
Աղբյուր` Panorama.am
00:09
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է ոստիկանների գործողություններից տուժած...
Աղբյուր` Panorama.am
00:00
Կարմիրբերետավորի գործողություններից տուժած Արման Սարգսյանը հիվանդանոցից կոչ է անում շարունակել պայքարը
Արման Սարգսյանը, ով այսօր ԱԳՆ դիմաց ոստիկանների գործոություններից գլխի վնասվածք է ստացել, դեռ գտնվում է հիվանդանոցում։ Նա հայտնել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:52
Ձերբակալվել է 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանը
Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին` զանգվածային անկարգություններ...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կարմիրբերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հրապարակել է Դանիել Սարկավագ Գևորգյանի  և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանի լուսանկարները`...
Աղբյուր` Panorama.am
23:40
ԱԳՆ-ի մոտից ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը հայտնում է, որ իր հայրիկին տեղափոխում են ձերբակալվածներին պահելու վայր։
Աղբյուր` Panorama.am
23:08
ՔԿ. Ձերբակալվել է ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով
Քննչական կոմիտեն հայտնում է. «2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
22:39
Իշխանության մեծ ու փոքր «ժուլիկությունները» կանցնեն ու կգնան, պատմությունն էլ սրանց կսրբի կտանի.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանության ևս մեկ քաղաքական, քարոզչական փուչիկ...
Աղբյուր` Panorama.am
22:18
Հունիսի 1-ին ժամը 11:30 -ին Սրբազան շարժումն ավտոերթով կշարժվեի դեպի Գյումրի
Ազգային ճակատը հայտնում է, որ Սրբազան շարժումը բագրատ սրբազանի առաջնորդությամբ մեկնելու է  Գյումրի «11:30 - Ավտոերթի մեկնարկ...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պոլսո Պատրիարքական Աթոռը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
Պոլսո Պատրիարքական Աթոռի տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Պոլսոյ Պատրիարքական Աթոռը օրերէ ի վեր ուշադրութեամբ կը հետևի՝ Մայիսի...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ձեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:27
Վրաստանի վարչապետը հայտարարել է արտասահմանյան ՀԿ-ների կողմից հեղափոխություն սկսելու փորձերի մասին
ԱՄՆ-ից ֆինանսավորվող վրացական ոչ կառավարական կազմակերպությունները փորձում էին երկրում հեղափոխություն իրականացնել։ «ՌԻԱ նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
21:23
«Ոնց կարելի է չհաղթել, երբ մեզ լույսն է առաջնորդում»․ Շուշան Պետրոսյանը կատարում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը
«Մի բան եմ ընդամենն ուզում ասել՝ ոչ մի վայրկյան չթուլանաք, ոչ մի վայրկյան հետ չկանգնեք։ երբ ինձ հարցնում են՝ հըն, մի բան կլինի, ասում եմ՝...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վաղը մեկնելու ենք Գյումրի,որտեղ կլինի նաև հանրահավաք․ Բագրատ սրբազան
«Վաղը մեկնելու ենք Գյումրի, որ թե որ ես գյումրեցի եմ դրա համար,քանի որ երեխաների միջազգային տոնն է և երեկոյան ժամը 6-ին հանրահավաք ունենք...
Աղբյուր` Panorama.am
21:13
Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Այսօրվա խայտառակ միջադեպի առթիվ ես չեմ պատրաստվում որևէ կեղծավոր կամ առավել ևս սուտ բան ասել։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Այն, ինչ մենք անում ենք, ճիշտ ենք անում, որովհետև դա հակասում է մեր թշնամիների շահերին․ Վարուժան Գեղամյան
Առաջին անգամ, վերջին չորս տարիների ընթացքում, Թուրքիայում և Ադրբեջանում լուսաբանելով «Սրբազան պայքար»-ը ոչ թե ծաղրում են կամ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Ստեղծվել է քննչական խումբ, արագացված կերպով աշխատում են, արդեն 29 անձ ձերբակալված է․ փաստաբան
Այսօր տեղի ունեցավ հերթական խտրական արդարադատության դրսևորումը։ Այս մասին սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ փաստաբան Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Դու խոստացար, բայց ձեռքդ չկտրիր, բարոյական իմաստով՝ մենք ենք կտրելու այդ ձեռքը․ Բագրատ սրբազան
«Դու խոստացար, բայց ձեռքդ չկտրիր, բարոյական իմաստով՝ մենք ենք կտրելու այդ ձեռքը։ Մեզ ասում էիր՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով էդ...
Աղբյուր` Panorama.am
20:12
ՈՒՂԻՂ․ Եթե մահը չի՛ վախեցնում, ոչ մի կալանք էլ չի՛ վախեցնի, ուզո՞ւմ եք իմ ոտքով գնամ կալանավայր․ Բագրատ սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ Բագրատ սրբազանն ամփոփում է շարժման օրը, անդրադարձավ նաև շարժման անդամների նկատմամբ քրեական գործեր հարուցելուն,...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում դրա համար ․ Բագրատ սրբազան
 «Մենք արել ենք այն, ինչը մեր պատասխանատվությունն է և մեր անելիքներ է ճշմարտության համար։ Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում դրա համար և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան
17:52 31/05/2024

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}