Վարտիքի փոխելու խնդիր էինք դրել իմ վարչապետ դառնալուց հետո. Վարչապետ
Բանակում գրանցված մահվան դեպքերի մասին խոսելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց,որ բանակում դեռևս առկա են քրեական ենթամշակույթի արտահայտման ձևեր:
«Ցանկացած դեպք մեծ խնդիր է մեզ համար: Խնդրի խորքը հասկանալու համար պետք է գնանք տեսնենք մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում: Այսօր մենք բանակում ինչ խնդիր ունենք՝ վարտիքի փոխելու խնդիր էինք դրել իմ վարչապետ դառնալուց հետո , վարտիքները փոխվեցին , հետո լվացքի մեքենաները փոխվեցին: Պարզվում է,որ մեր զինվորների համար արժանապատվության խնդիր է, երբ իր վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ , դուք հասկանո՞ւմ եք սա ինչ պրոբլեմ ա: Եվ եթե հանկարծ զիվորներից մեկը կրի մի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարա էտ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծի : Բայց այսօրվա քննարկման հիմնական խնդիրն այն է, որ պետք է մինչև գենետիկ մակարդակով այդ խնդիրն ախտորոշենք: Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է»,-ասաց վարչապետը: