Ներում հայցող 316 դատապարտյալներից միայն 5-ին է ներում շնորհվել
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցադրմանը հրապարակեց որոշ վիճակագրական տվյաներ։
Փոխնախարարը նշեց, որ 2018 թվականի մարտին «Ներման մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատապարտյալների ներման հայցի 326 գործ է գրանցվել վարչապետի աշխատակազմ, որից 316 գործ՝ Ներման հարցերով հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա ուղարկվել է Հայաստանի Հարապետության նախագահին։
Ըստ Սրբուհի Գալյանի՝ ներում է շնորհվել դիմողներից միայն 5 հոգու, որոնցից ընդամենը մեկն է ազատվել պատժի լրիվ ժամկետը կրելու պատասխանատվությունից, իսկ 4-ի դեպքում նվազեցվել է պատաժաչափը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին