Դատարանը «Ֆեյսբուքին» տուգանել է 4 միլիոն ռուբլու չափով
Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը 4 միլիոն ռուբլիով տուգանել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին՝ անձնական տվյալների պաշտպանության մասին Ռուսաստանի օրենսդրությունը խախտելու համար: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Համաձայն «Ռոսկոմնադզոր»-ի արձանագրության, հունվարի 31-ին Կալիֆոռնիայում տեղակայված «Ֆեյսբուք» ընկերությունը չի ապահովել ռուս օգտատերերի անձնական տվյալների պահպանումը Ռուսաստանի տարածքում:
Ավելի վաղ «Ռոսկոմնադզոր»-ը ռուսների անձնական տվյալները հանրայնացնելու համար դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Թվիթեր» սոցիալական ցանցի, սակայն կողմերը չեն ներկայացել դատարան։