Հնդկաստանը հորդորում է Թուրքիային չխառնվել իր ներքին գործերին
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Թուրքիայի ղեկավարությանը չխառնվել Հնդկաստանի ներքին գործերին և ժխտում է թուրքական կողմից մատուցված ամբողջ ինֆորմացիան՝ կապված Քաշմիրի հնդկական մասում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Հնդկաստանի ԱԳ նախարար Ռավիշա Կումարան հայտնել է, որ Թուրքիան պետք է զերծ մնա Հնդկաստանի ներքաղաքական կյանքին խառնվելուց՝ հաշվի առնելով նաև Պակիստանի կողմից ահաբեկչության լուրջ սպառնալիքը, որը կխաթարի ոչ միայն Հնդկաստանի բնակոնոն կյանքը, այլ նաև խնդիրներ կառաջացնի տարածաշրջանում։
Ավել վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Պակիստան կատարած այցի ընթացքում խոստացել է շարունակել աջակցել Պակիստանին՝ Քաշմիրի տարածքային խնդիրը կարգավորելու հարցում։