Մյունխենում Զելենսկուն թողել են առանց բարձրախոսի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում ելույթի ժամանակ բարձրախոս չեն տրամադրել: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ուկրաինայի նախագահի ելույթն անցկացվել է ոչ թե հիմնական դահլիճում, այլ փոքր սենյակում: Նրան լսելու էին գնացել բազմաթիվ լրագրողներ, ուկրաինական պատվիրակությունը, Մյունխենի համաժողովի մասնակցիները: Երբ Զելենսկին մոտեցել է ամբիոնին, այնտեղ բարձրախոս չի եղել:
«Ես կարո՞ղ եմ բարձրախոս ստանալ: Ես չեմ կարող առանց դրա»,- դիմել է Զելենսկին կազմակերպիչներին:
Դրանից հետո համաժողովի ներկայացուցիչը նրան տվել է իր բարձրախոսը: