Անտարկտիկայում ջերմաստիճանը նորմալանում է
Անտարկտիդայում ջերմաստիճանը ռեկորդային բարձր մակարդակներից հետո աստիճանաբար վերադառնում է նորմայի։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին պատմել է արգենտինական կայանի օդերևութաբանական կենտրոնի նախկին ղեկավարը։
Վերջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է փետրվարի 6-ին և 9-ին։ Փետրվարի 10-ից իրավիճակը սկսել է նորմալանալ: Ներկայումս ջերմաստիճանը գրեթե նորմայի սահմաններում է:
Այս տարվա փետրվարի 6-ին «Էսպերանսա» գիտա- հետազոտական կայարանում, որը գտնվում է Անտարկտիկական թերակղզու հեռավոր հյուսիսում, գրանցվել է նոր պատմական ջերմաստիճանի ռեկորդ ՝ + 18,3 աստիճան:
Բրազիլացի օդերևութաբանների տվյալներով, փետրվարի 9-ին Սեյմուր կղզում, որը գտնվում է Անտարկտիկական թերակղզու հյուսիսային ծայրից արևելք, գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան` զրոյից բարձր 20,75 աստիճանով: Արգենտինացի մասնագետները չեն հավատացել իրենց գործընկերների դիտարկումներին։ Արգենտինացի օդերևութաբանի խոսքով, այդ օրը ջերմաստիճանը բարձրացրել է մինչև 15,5 աստիճանի։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին