Պեսկովը՝ ռուսական նավթը վերցնելու Լուկաշենկոյի սպառնալիքների մասին․ Երբեմն հույզերը գերակայում են
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որը սպառնում է տարանցիկ խողովակից վերցնել ռուսական նավթը։ Այս մասին գրում է Gazeta-ն:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինն ու Լուկաշենկոն փետրվարի 7-ին Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում «որոշակի փոխըմբռնման են եկել»:
«Ես զերծ կմնամ մեկնաբանություններից: Հույզերը երբեմն գերակայում են, բայց Սոչիում երկու նախագահները հասել են որոշակի փոխըմբռնման, և մենք դրանից ենք ելնում», - ասել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին