11:33 19/02/2020 Հայաստան

Ռուսլան Բաղդասարյան. Քաղաքապետարանի գործունեության հետևանքները մեղմ ասած տխուր են լինելու

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հիշեցնում է՝ պետությունը վատ կառավարիչ է, մինչդեռ քաղաքապետարանը շարունակում է ծառայությունների մատուցումն իր ձեռքում կենտրոնացնել։

Նա դիտարկել է մի քանի ոլորտներում քաղաքային իշխանության գործողություններն ու հետևություն արել՝ հետևանքները վատ են լինելու։

«Երևանի քաղաքապետարան. Վերադարձ դեպի ԽՍՀՄ.

Վերջին շրջանում տարբեր առիթներով պարբերաբար անդրադարձել եմ Երևանին վերաբերվող ամենատարբեր խնդիրների. աղբահանություն, սանմաքրում, վերելակներ, կամազներ և այլն։ Այս անգամ ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մայրաքաղաքի կառավարմանը ավելի լայն առումով ու հասկանալ դրա տրամաբանությունը։ Կամ հասկանալ՝ ընդհանրապես տրամաբանություն կա՞, թե՞ չկա։

Նախ հիշեցնեմ` Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Սոցիալական արդարության պահանջը վերադարձ չէ սոցիալիզմ, այլ տնտեսության զարգացման ճանապարհ, որտեղ պետության մասնակցությունը տնտեսության մեջ պետք է մեծ չլինի և գնալով փոքրանա։ Ու թեպետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ներկայիս իշխանությունը իզմերով չի առաջնորդվում, տնտեսական հեղափոխության մասին խոսելիս նույն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետության դերը պայմաններ ապահովելն է, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա զբաղվել իր ցանկացած գործով։ Պետությունը ոչ թե գործարան կամ հյուրանոց պետք է կառուցի, այլ այնպիսի միջավայր ապահովի, որ գործարարները ցանկանան Հայաստանում գործարան ու հյուրանոց կառուցել և վստահ լինեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են օրենքով։ Միանգամայն հասկանալի մոտեցում է։

Բացի այդ, կա մի թեզ, որ ոչ ոք չի վիճարկում՝ պետությունը վատ, անարդյունավետ կառավարիչ է և տնտեսության հնարավոր բոլոր ոլորտներում պետությունը պետք է կառավարումը հանձնի մասնավորին՝ իհարկե սահմանելով խաղի կանոններն ու վերահսկողություն իրականացնելով։
Աշխարհի գրեթե բոլոր հաջողված երկրները այդ ճանապարհն են անցել՝ մասնավորին հանձնելով, օրինակ՝ երկաթուղու, անգամ կալանավայրերի կառավարումը կամ դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթը։ Ներկայիս կառավարությունը այդ թեզը ոչ միայն չի վիճարկում, այլ հաստատում է՝ դատելով իր հայտարարություններից և որոշ գործողություններից։

Օրինակ՝ առողջապահության նախարարությունը վերջերս ցանկանում էր մասնավորեցնել մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը՝ հիմնավորելով, որ այդտեղ անհրաժեշտ են ներդրումներ, արդիականացում, և դա լավագույնս կարող է անել մասնավորը։
Կամ օրինակ ֆինանսների նախարարությունը առաջարկում է պետական գերատեսչությունների ներքին աուդիտը աութսորս անել՝ հանձնել մասնավոր աուդիտորական ընկերություններին, քանի որ որակը այդպես ավելի բարձր կլինի։

Կամ այն, որ բանակում զինվորների սնունդը սկսել են մատակարարել մասնավոր ընկերությունները։ Եթե չեմ սխալվում հենց անցյալ տարի ընդունվեց պետություն - մասնավոր գործակցության մասին օրենք, որով խաղի կանոններ են սահմանվում այդ ասպարեզում։ Պետությունը որոշում է իր առաջնահերթությունները, որոշում է՝ ինչ է ցանկանում անել, հստակեցնում է՝ ինքը իր կողմից ինչ է պատրաստ տրամադրել, ինչ պայմաններ ապահովել, իսկ ծրագրի իրագործումը վստահում է մասնավորին, որը շահույթի համար, բայց խիստ վերահսկողության տակ, անում է իր գործը։

Իսկ ի՞նչ է անում Երևանի քաղաքապետարանը՝ ճիշտ հակառակը։ Ձևավորման պահից հետո մայրաքաղաքի նոր իշխանությունը անմիջապես կոնֆլիկտի մեջ մտավ մասնավոր տնտեսվարողի՝ Սանիթեքի հետ։ Արդյունքում ոչ թե գործունեության կանոնները հստակեցվեցին, որ այդ ընկերությունն ավելի նորմալ իրականացնի քաղաքի մաքրումը, այլ աղբահանության ու սանմաքրման գործառույթը մասնավորից կրկին անցավ պետությանը։ Առավել քան համոզված եմ, որ սրա դառը պտուղները մենք հետո ենք քաղելու։ Այսօր նվեր տված (թե գնված) մեքենաները կարծես լուծել են աղբի խնդիրը, բայց դա պետության վրա ավելի թանկ է նստում (կարող եք համեմատել աղբահանությանն ուղղվող գումարների չափը առաջ ու հիմա) ու բացի այդ ապագան խիստ անորոշ է. մեքենաները «սովորություն» ունեն փչանալ , մաշվել և ի վերջո շարքից դուրս գալ։

Ի՞նչ միջոցներով է կատարվելու դրանց սպասարկումը, վաղը մյուս օր ի՞նչ միջոցներով է թարմացվելու ավտոպարկը և մյուս տեխնիկան։ Մայրաքաղաքի բնակիչների՞, թե՞ նոր նվիրատուների։ Սանմաքրման մասով էլ ամենանկատելին այս օրերին ձնից չմաքրված մայթերն են: Իհարկե քաղաքապետը հայտարարեց որ համապատասխան տեխնիկա չկա, բայց դա ընդամենը պատճառաբանություն է: Դրա իրական պատճառը վերևում նշել եմ՝ պետությունը վատ կառավարիչ է:

Դրա ամենաթարմ օրինակներ կարելի է համարել կանաչապատման ոլորտը և տրանսպորտը։ Մրցույթով իրականացվող կանաչապատումը դարձրեցին համայնքային հիմնարկի գործառույթ: (Վստահեցնում եմ այստեղ էլ են ձախողելու):

Քաղաքային նախկին իշխանությունների պատվերով բրիտանական հեղինակավոր կազմակերպությունը լուրջ վերլուծություն էր արել և կազմել Երևանի տրանսպորտային ցանցի նոր նախագիծը։ Նախատեսվել էր, որ այդ համակարգը կոնցեսիոն կառավարման սկզբունքով կհանձնվի մասնավորին։ Քաղաքը փող չէր ծախսելու ավտոբուսներ ձեռք բերելու սպասարկելու կամ վարորդներին վճարելու վրա։ Դա անելու էր մասնավորը՝ բնականաբար որոշակի շահույթի դիմաց։ Սակայն այդ շահույթը նաև պատասխանատվություն էր, և ընկերությունը իր բիզնեսը պետք է պլանավորեր այնպես, որ կարողանար շահույթի հետ մեկտեղ որակյալ ու շարունակական ծառայություն ապահովել։

Իսկ ի՞նչ է նախատեսվում անել հիմա։ Որոշվել է մոտ 700 հատ ավտոբուս ձեռք բերել՝ 250 միլիոն դոլարով։ Ընդ որում, այդ գումարն էլ վարկային միջոց է լինելու։ Քաղաքային իշխանությունը ինքն էլ կառավարելու է այդ ավտոպարկը ու հասարակական տրանսպորտի համակարգը։
Համեմատեք՝ մի դեպքում պետությունը առանց փող ծախսելու ունենում էր նոր տրանսպորտային ցանց՝ նոր ավտոպարկով, որը կառավարվելու էր պրոֆեսիոնալ ընկերության կողմից։ Մյուս դեպքում՝ պետությունը 250 մլն դոլարով ավտոբուսներ է գնում, ընթացքում գումարներ ծախսում դրանց սպասարկման ու աշխատակազմի վրա ու ինքը կառավարում՝ խիստ կասկածելի պրոֆեսիոնալիզմով ու արդյունավետությամբ։

Միգուցե կասեք, որ այդպես ավելի ճիշտ է և ավելի էժան (քանի որ պետությունը իր կառավարելու համար շահույթ չի պահանջում), բայց դա չափազանց պարզունակ մոտեցում է, քանի որ ոչ պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում պատճառված վնասը կարող է չափազանց մեծ լինել։
Հատուկ շեշտեմ՝ պետական թե մասնավոր վեճը կարող է հավերժական լինել։

Խնդիրն ուրիշ բանում է՝ Երևանի քաղաքապետարանը կարծես երկրի ընդհանուր տրամաբանությունից դուրս է գործում։ Մինչ կառավարությունում խոսում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը մասնավորի հետ անելու մասին, Երևանի քաղաքապետարանը վերադառնում է ԽՍՀՄ՝ ամեն ինչ պետական։ Եթե այսպես շարունակվի, չեմ զարմանա, որ մի օր հայտարարեն, թե մայրաքաղաքում ամեն ինչը պետք է քաղաքային իշխանությունները կառավարեն՝ զուգարաններից մինչև ժամանցի կենտրոններ։

Ցավալին այն է, որ քաղաքապետարանը այս քայլերը անում է ոչ թե գաղափարական հենքի վրա (ասենք՝ քաղաքապետը պետության դերի մեծացման կողմնակից է) այլ՝ տնավարի, սպոնտան ձևով։ Այդպես այս պահին հեշտ է թվում, իսկ թե հետո ինչ կլինի՝ կերևա։ Աղբահանությունը տապալվու՞մ է՝ եկեք մի քանի տասնյակ բեռնատար գնենք (կամ նվեր ստանանք), այս պահին խնդիրը լուծենք, իսկ թե հետո ինչ կլինի` կմտածենք ,երբ դրանք շարքից դուրս գան:

Հասարակական տրանսպորտի խնդի՞ր ունենք, եկեք 250 մլն դոլարով մի քանի հարյուր ավտոբուս գնենք, երևանցիները կտեսնեն, կուրախանան, նոր ավտոբուսներով կերթևեկեն։ Իսկ թե ո՞վ է վճարելու այդ 250 միլիոնը՝ տոկոսներով հանդերձ, ով է վճարելու վարորդների փողը, ով է վճարելու օպեատորներին, ով և ինչպես է վերահսկելու ու մի քանի տարի հետո ո՞նց ենք սրա տակից դուրս գալու, դա իրենց չի հետաքրքրում. երևի մտածում են, որ դա հաջորդ քաղաքային իշխանությունները պիտի անեն։

Այս հարցերը, քաղաքապետարանի գործունեության տրամաբանությունը (կամ դրա բացակայությունը) շատ ավելի կարևոր խնդիր է, քան առանձին վերցված կամազները կամ վերելակները։ Սակայն ցավոք սրտի, այս խնդիրների մասին քննարկում չկա ոչ մի հարթակում։ Ո՛չ քաղաքական գործիչներն են այս մասին խոսում, ո՛չ լրագրողները ո՛չ փորձագետները։ Ոչ ոք։ Բոլորս կենտրոնացել ենք մակերեսային դետալների վրա՝ խորքային խնդիրները անուշադրության մատնելով։ Իսկ դրա հետևանքները մեղմ ասած տխուր են լինելու»,-գրել է նա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}