Իտալիայի խորհրդարանը բանաձև է ընդունել ԵՄ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ
Իտալիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) բանաձև է ընդունել Եվրամիության և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ համապատասխան փաստաթուղթը արդեն ուղարկվել է Արտաքին գործերի նախարարություն և Նախարարների խորհուրդ:
«Այսպիսով մենք առաջարկում ենք, որ կառավարությունը աշխատանքներ տանի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների ամրապնդման համար, ներառյալ ԵՄ մասշտաբով», - ասել է Սենատի արտաքին հարաբերությունների և միգրացիայի հանձնաժողովի նախագահ Վիտո Պետրոկելին:
Նա հավելել է, որ բանաձևին հանձնաժողովում աջակցել է սենատորների մեծամասնությունը, ինչը ենթադրում է, որ այն կընդունվի նաև ստորին պալատում:
Հայտնի է, որ այս տարվա մարտին պետք է միջխորհրդարանական խորհրդակցություններ անցկացվեն Հռոմում ՝ Ռուսաստանի և Իտալիայի խորհրդարանների ստորին պալատների ներկայացուցիչների մակարդակով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին