«Կրկնում եմ երրորդ անգամ՝ գործ տվող եմ շատ վաղուց»
«Կրկնում եմ երրորդ անգամ՝ գործ տվող եմ շատ վաղուց և պայքարում եմ նրա համար, որ ոստիկանությունը գիտակցի իր գործառույթները»,- ոստիկանության բարեփոխումների ռազմավարության քննարկման ժամանակ հայտարարել է ներկա գտնվող քաղաքացին և երեք հարց ուղղել կառավարության ներկայացուցիչներին։
«Երբ որ ոստիկանապետին բարձրաձայնում ենք, որ տաքսիները փակ համարներով կանգնած են, ինչո՞ւ ոչ մի քայլ չի ձեռնարկում, նա ասում է՝ տուն են պահում։ Վարորդը ոստիկանության թույլտվությամբ գալիս կանգնում է զեբրի վրա, քանի որ ոստիկանը համարում է, որ իր գործը ոչ թե օրենքները պահելն է՝ այլ ղեկավարելը սեփական տնօրինությամբ»,- նշեց քաղաքացին։
Նա նաև մտահոգություն հայտնեց ոստիկանների քանակի վերաբերյալ.
«Օրինակ, Երևանում գործում է 150 ոստիկան։ Վրաստանի դեպքում 400 հոգի է այդ ծածկույթն ապահովում։ Այս թվաքանակը մնալու դեպքում էլի ծայրամասերում ունենալու ենք դատարկություն ու գիշերները բարձր ձայներով մոտոցիկլետներ են քշելու՝ առանց հակազդեցության»։
Անդրադառնալով քաղաքացիական վերահսկողությանը՝ հարցեր հնչեցնողը նշեց, որ հասել են նրան՝ քաղաքացին կարող է նկարել վարորդին և վերջինս կպատժվի, բայց հիմա ոչ մի կերպ չեն կարող վերահսկել վատ ոստիկանին։ Օրինակ, ըստ նրա, Նալբանդյան փողոցի վրա ոստիկանական համարանիշներով մեքենաները սխալ են կայանում ու վերահսկողություն չկա։
Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը հայտարարեց, որ հնչեցված հարցերն ընդունում է որպես հաղորդում և խախտումներ հայտնաբերելու դեպքում կվերացնեն դրանք։
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ բարձրացվեց որակի վերահսկողության հարցեր, որոնք պետք է լուծվեն քաղաքականությամբ և պատիժների համակարգով, իսկ ոստիկանների քանակի հարցը կփորձեն լուծել ահազանգերի արձագանքման մեթոդի փոփոխություններով։
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը իրավական և քաղաքական գնահատական չի տվել ոստիկանության գործողություններին. իրավապաշտպան
- Քաղաքացին ոստիկանին դիմելու փոխարեն դիմում է քրեական հեղինակությանը
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան