Դոնալդ Թրամփը ժամանել է Հնդկաստանում՝ երկիր իր առաջին պաշտոնական այցով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը երկօրյա պաշտոնական այցով ժամանել են Հնդկաստան։ Թրամփին անձամբ դիմավորել է վարչապետ Նարենդրա Մոդին, որը, ինչպես գրում է BBC-ն, ԱՄՆ նախագահին ողջունել է «արջի գրկախառնությամբ»։
Հաղորդվում է,որ մարդիկ արդեն սկսել են հավաքվել Ահմադաբադ քաղաքի մարզադաշտում, որտեղ երկու առաջնորդները հանդես կգան ելույթներով։
Սա Թրամփի առաջին պաշտոնական այցն է Հնդկաստան, որի նպատակն է խորացնել երկու ամենամեծ ժողովրդավարությունների միջև կապերը:
Դեպի մարզադաշտ տանող երթուղու երկայնքով գովազդային վահանակներ են տեղադրված՝ Թրամփի և Մոդիի պատկերներով ու «Երկու դինամիկ անձնավորություն, մեկ կարևոր իրադարձություն» կարգախոսով:
Չնայած մեծ ոգևորությանը, նշվում է, որ երկու երկրների միջև առևտրային գործարքը դժվար թե կնքվի։
ԱՄՆ-ը Հնդկաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն է, որի հետ երկկողմ առևտուրը 2018 թ.-ին կազմել է 142,6 մլրդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին