ՃՈ-ի հորդորը. Խոչընդոտներ մի ստեղծեք աղբատար մեքենաների աշխատանքի համար
Աղբամանների դիմաց կայանված մեքենաները խոչընդոտում են աղբատար մեքենաներին՝ աշխատալիս։
Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ծառայության ընթացքում հայտնաբերվել են նման մի քանի մեքենաներ, որոնց վարորդներին ճանապարհային ոստիկանները հորդորել են տեղափոխել տրանսպորտային միջոցները այդ հատվածներից։
«Այն վարորդները, որոնք կատարել էին կայանման խախտումներ, ճանապարհային ոստիկանները նրանց նկատմամբ կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, մեքենաները մի՛ կայանեք աղբամանների դիմաց և պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»,-հորդորում են ՃՈ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան