Այլանդակ հակաքարոզչություն է ընթանում. Մարուքյան
«Սուտ է»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքն ու Գագիկ Ծառուկյանը փաստաթուղթ են ստորագրել, որով Ռոբերտ Քոչարյանին պետք է ազատ արձակեն։
Նա ասաց, որ իրեն թվացել է այդ հերքումը բավական է, սակայն հասարակության լայն շերտերում վերոնշյալ ինֆորմացիան ընդունվել է որպես ճշմարտություն։
«Ընկերս ինձ զանգեց, ասաց, որ տաքսու մեջ է։ Երբ վարորդն իմացել է, որ ուղևորը լոռեցի է, նրան ասել է՝ ձեր լոռեցին իրեն լավ չի պահում, գնացել, ստորագրել է Քոչարյանի ազատ արձակման համար »,- պատմեց Մարուքյանը։
Ըստ Մարուքյանի, այդ լուրը տարածել է «մի շնաբարո դուրսպրծուկ՝ նպատակ ունենալով մարդկանց լավատեսությունը ԼՀԿ-ի նկատմամբ կրճատելու»։
«Հետո ինչ-որ «հե-հե-հե.am», «հա-հա-հա.am» այդ նյութը տարել են, իրենց պատերին տեղադրել, պատրաստել յութուբյան կադրեր, ապա գովազդելով դրանք տարածել են։ Դրանից հետո շնաբարո դուրսպրծուկը իր էջից ջնջում է այդ նյութը, իսկ մնացյալ տեղերում այն մնում է»,-պարզաբանեց Մարուքյանը։
Նա ասաց, որ նման փաստաթուղթ չի ստորագրել և չէր էլ կարող դա անել։
Մարուքյանը ներկայացրեց ևս մեկ ինֆորմացիա, որն իր խոսքով, իրականությանը չի համապատասխանում։
«Ասում են, որ մենք ու ՀՅԴ-ն աջակցում ենք «ոչ»-ի շտաբին։ Ուզում եմ հիշեցնել՝ մենք դեմ ենք քվեարկել սահմանադրական փոփոխությունների ծրագրին և չենք մասնակցելու որևէ գործողության»,- նշեց Մարուքյանը։
Նա շեշտեց, որ իրենց դեմ այլանդակ հակաքարոզչություն է ընթանում։
Ավելին՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ մտավախություն ունեն ՏԸՀ-ներում ՈՉ-ի կողմից ներկայացվելու դեպքում խնդիրներ կունենան. Դավիթ Խաժակյան
- Վահան Իշխանյան. 88 պատգամավորները վարչապետի գլխավորությամբ իրենց սիմպատիային չբռնելու պատճառով ուզում են հեռացնել ՍԴ 7 դատավորներին
- 88 կողմ, 15 դեմ. Սահմանադրական փոփոխությունները կդրվեն հանրաքվեի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին