Առողջություն 11:56 25/02/2020 Հայաստան

Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք

Ի՞նչ է  կորոնավիրուսը և ի՞նչ ճանապարհով է այն փոխանցվում.  168.am-ի հարցին պատասխանել է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը։

-Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային տարբերակով, այն փոքր ՌՆԹ վիրուս է։ Մինչև կորոնավիրուսի այս նոր տեսակը, արդեն հայտնի էին կորոնավիրուսի 6 այլ տեսակներ, որոնք մարդուն էին վարակում։ Իսկ ընդհանրապես կորոնավիրուսները շատ-շատ են, կան բազմաթիվ այլ կորոնավիրուսներ, որոնք վարակում են ուղտերին, այլ կաթնասուններին, թռչուններին։

Իսկ սա՝ նոր կորոնավիրուսը 7-րդ կորոնավիրուսն է, որ վարակում է մարդկանց։

Առաջին լուրջ կորոնավիրուսը, որ վարակում էր մարդկանց, բացահայտվել է 2000-ականների սկզբին, «սարս» է կոչվում։ Այն ժամանակ մեկ տարվա ընթացքում վարակվածների մոտավորապես 10 տոկոսը մահացան։ Հետո 2012-2013 թթ. երկրորդ կորոնավիրուսը բացահայտվեց, կոչվում էր «մերս», էլ ավելի բարձր մահացության  հանգեցրեց՝ մինչև 40 տոկոս։ Սա առաջինը Սաուդյան Արաբիայի շրջանում էին բացահայտել և ապացուցվել էր, որ առաջին մարդիկ ուղտերից էին վարակվել։

Ըստ էության, սա երրորդ կորոնավիրուսն է, որն ունի բարձր մահացության աստիճան՝ 2.5-3 տոկոս։

-Կարո՞ղ է վիրուսը սննդի, մասնավորապես՝ բանանի միջոցով տարածվել։

-Ոչ։ Շատ կարևոր է իմանալ, որ կորոնավիրուսները միջավայրում բավականին անկայուն են, այսինքն՝ օրգանիզմից դուրս նրանց կյանքի տևողությունը և կայունությունը շատ սահմանափակ է։ Որևէ բուսական սննդի, մրգի կամ բանջարեղենի միջոցով որևէ պաշտոնական դեպք չի գրանցվել, և հավանականությունն էլ շատ փոքր է, որ կփոխանցվի։
Այս վիրուսի համար շատ մոտ կոնտակտն էլ է տարածման նախապայման։ Դրա համար էլ, կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելի շատ տարածվում են հիվանդանոցներում։

-Հնարավո՞ր է, որ վիրուսը տարածվի կոյուղագծերից, քանի որ Հուբեյում նաև այդ վարկածն է շրջանառվում։

-Տեսականորեն հնարավոր է, կան վիրուսներ, որոնք կոյուղաջրերի միջոցով կարող են փոխանցվել։ Կարող է սա վիրուսի տարածման տարբերակներից մեկը լինել, ավելի զգուշավոր լինելը չի խանգարի։

-Իսկ որո՞նք են կորոնավիրուսի և գրիպի նմանություններն ու տարբերությունները։

-Հիմնական 2 նմանություն կա. առաջին, 2 հիվանդություններն էլ օդակաթիլային ճանապարհով են տարածվում, երկրորդ՝ նույն ախտանշաններն ունեն։ Եթե մարդը գրիպի վիրուսով է վարակվում, հիմնական կլինիկական դրսևորումներն են՝ ջերմություն, հազ, թուլություն։ Նույն սիպտոմներն են կորոնավիրուսի դեպքում։ Սա, իհարկե, լուրջ դժվարություն է առաջացնում տարբերակելու համար՝ արդյոք մարդը գրիպով է վարակված, թե կորոնավիրուսով։
Բայց սեզոնային գրիպի դեպքում մահացության աստիճանը չափազանց ցածր է, մոտավորապես՝ 0.2 տոկոս։ Կորոնավիրուսի դեպքում մահացության աստիճանը 2.5-3 տոկոսի է հասնում։ Հետևաբար, ճիշտ չէ ասել, որ կորոնավիրուսը գրիպի նման է, և պետք չէ մտահոգվել։

-Ինչպես հասարակ քաղաքացին կարող է տարբերակել՝ իր մոտ սովորական գրիպ է, թե կորոնավիրուս։

-Ոչ մի կերպ չի կարող տարբերակել։ Տարբերակման միակ ճշգրիտ մեթոդը դիագնոստիկ մեթոդն է։ Եթե մարդու մոտ կան գրիպի ախտանշաններ, և նա հնարավոր պոտենցիալ վտանգ է տեսնում կորոնավիրուսով վարակված լինելու, իհարկե, պետք է այցելի հիվանդանոց։ Միայն այդ պարագայում է հնարավոր անել դիագնոստիկա և տեսնել՝ արդյոք սա սովորական գրիպ է, թե՞ կորոնավիրուս։

-Չինաստանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին, դա կարո՞ղ է իրավիճակը փոխել։

-Իրավիճակը կարող է փոխել, որովհետև կանխարգելելը շատ ավելի լավ է, քան բուժելը կամ կարանտինային ռեժիմ մտցնելը։ Բայց պետք է հասկանալ, որ պատվաստանյութերը որոշակի ժամանակում են միայն արդյունավետ, դրանից հետո իրենց արդյունավետությունը նվազում է։ Բայց էս փուլում պատվաստանյութ օգտագործելը միանշանակ կարող է դրական ազդել։

-Իրանում ևս գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր, կա 12 մահ։ Հայաստանը փակել է Իրանի հետ ցամաքային և օդային սահմանները։ Բացի այդ է՞լ  ինչ պետք է անել։

-Էն, որ 50 վարակվողից 12-ը մահացել է, խոսում է այն մասին, որ այնտեղ իրավիճակը շատ ավելի բարդ է։ Այսինքն՝ շատ հավանական է, որ Իրանում վարակվածների թիվը շատ ավելի մեծ է, քան հրապարակված թվերը։ Որովհետև անհասկանալի է՝ ինչպես կարող է միայն Իրանում մահացության աստիճանը լինել 20 տոկոս, իսկ մնացած երկրներում 2-3 տոկոս։
Սահմանային հսկումը պետք է շատ ավելի մեծացնել։ Դա ինչ-որ չափով կարող է նվազեցնել եղած ռիսկերը, իսկ եթե ՀՀ քաղաքացիները միջանկյալ երկրներից գա՞ն։ Ո՞նց է հսկվելու այդ ամբողջ տեղաշարժը։ Սահմանի փակումը ռեալ չի բացառում Իրանից եկող մարդկանց մուտքը Հայասան։

-Իսկ խնդի՞ր չէ, որ բեռնափոխադրման միջոցները կարող են ազատ մուտք գործել ՀՀ։

-Ախտահանիչների մի ամբողջ փունջ կա, որ կարելի է օգտագործել և մեքենաների և վարորդների դեպքում։ Ուղղակի պետք է շատ լուրջ հսկողության տակ պահել իրենց, իսկ թե որքանով դա կիրականացնեն, ցույց կտա ժամանակը։ Հիմնականում ջերմությունն են չափում, ինչը, կարծում եմ ոչ այդքան արդյունավետ քայլ է, որովհետև կարևոր է իմանալ, կորովավիրուսի դեպքում 2 շաբաթ վիրուսը կարող է լինել օրգանիզմում, բայց որևէ ախտանիշ չլինի։ Այդ ընթացքում մարդը վիրուսը կտարածի, իսկ ջերմություն չափելն արդյունավետություն չի ունենա։
Այստեղ այլ խնդիր կա՝ որքանո՞վ է մեր երկիրը պատրաստ որևէ համաճարակի։ Անկախ նրանից կլինի կորոնավիրուս թե մեկ այլ վիրուս, Հայաստանը մեկուսացված չէ աշխարհից, և նման բարդ աշխարհաքաղաքական վիճակում լինելով չպետք է բացառել, որ հնարավոր է նաև արհեստածին այնպիսի իրավիճակներ, երբ ուղղակի Հայաստանում հայտնվեն որոշակի վիրուսներ։

-Իսկ որքանո՞վ ենք պատրաստ։

-Այդ պատասխանը ես չունեմ, ինձ մոտ կան մտավախություններ, որ ոչ անհրաժեշտ չափով ենք պատրաստ։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները կորոնավիրուսն ախտորոշելու համար։

-Ախտորոշումը մի բան է, արտակարգ իրավիճակներում գործելն՝ այլ բան։ Ախտորոշման համար պետք են որոշակի սարքեր և մասնագետներ, որոնք կան։ Իմ հարցն այլ է, եթե լինի համաճարակային իրավիճակ, որքանով են մեր հիվանդանոցները պատրաստ ընդունելու և մեկուսացնելու մարդկանց։ Բացի տեխնիկական հագեցվածությունից, բժիշկները պետք է նաև պատրաստ լինեն նման հիվանդների հետ աշխատելու։ Մարդկանց չպետք է մեկուսացնել 4 պատերի մեջ, դա բանտ չի, որ դռները 2 կողմից փակեն, կամ անցքով ուտելիք տան և վերցնեն։ Դրանք լուրջ բժշկական սարքավորումներ, լուրջ օդափոխման համակարգ պահանջող մեկուսարաններ են։ Արդյո՞ք մենք դրան պատրաստ ենք. հարցի պատասխանը պետք է տան պատկան մարմինները։ Եվ եթե չունենք, ի՞նչ է արվում մինիմալ պայմաններ ապահովելու համար։
Բացի այդ, անձը մեկ օրում կարող է 3 հոգու կորոնավիրուսով վարակել։ Իսկ Հայաստանում ընդհանուր դիմակներ կրելու մշակույթ չկա, մարդիկ սովոր չեն համաճարակային իրավիճակների։

-Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ Հայաստանում չկա որևէ գիտական լաբորատորիա, որն զբաղվում է մարդու վիրուսներով։ Սա ի՞նչ վտանգեր է պարունակում։

-Հայաստանում վիրուսաբաններ և վիրուսաբանությամբ զբաղվող գիտական խմբեր չկան։ Կա 2 լաբորատորիա, որ զբաղվում է կենդանիների վիրուսներով։ Բայց չկան գիտնականներ, որոնք զբաղվում են մարդու վիրուսներով, չկան մասնագետներ, որ այս վիճակներում կարող են ճիշտ ինֆորմացիա տրամադրել։ Միայն  վիրուսաբանը կարող է իմանալ՝ ինչ է կենսաանվտանգությունը, ինչպես պետք է բժիշկներն իրենց պահեն, որպեսզի առաջինն իրենք չվարակվեն։

Կորոնավիրուսի տարածման ալիքից հետո մենք սկսել ենէ տեսական աշխատանք տանել մարդու կորոնավիրուսների հետ կապված։ Այսինքն՝ որոշակի կանխորոշման մոդելներ ենք օգտագործում հասկանալու համար մարդու կորոնավիրուսի սպիտակցուցների կառուցվածքային յուրահատկությունները։  Սա էլ նոր թեմա է, որ 2 շաբաթ առաջ ենք սկսել։

-Իսկ հակավիրուսային դեղամիջոցներ կա՞ն կորոնավիրուսի համար։

-Մարդու կորոնավիրուսի դեպքում ոչ մի հակավիրուսային դեղամիջոց չկա։ Բայց կան որոշակի թեկնածու դեղամիջոցներ, որոք այլ ՌՆԹ վիրուսների դեպքում արդյունավետ են։ Խորհուրդ է տրվում գոնե դրանք օգտագործել էս էտապում, որ կարողանան էս էտապում մարդկանց բուժել։ 

-Իսկ Հայաստանում կա՞ն այդ դեղամիջոցները։

-Դրանք փակ դեղամիջոցներ չեն, և եթե անգամ Հայաստանում չկան, կարելի է շատ արագ ներկրել։  Էդ առումով չեմ կարծում խնդիր կլինի, ավելի կարևոր խնդիր է՝ որքանով այդ դեղամիջոցները օգտակար կլինի։

-Քանի դեռ Հայաստանում  կորոնավիրուսի տարածման դեպք չկա, ի՞նչ խորհուրդ կտաք անել մարդկանց։

-Առաջին հերթին պետք է փորձել տաք և խոնավ պահել շնչուղիները, որովհետև էդ միջավայրը ցանկացած սուր շնչառական վարակ հարուցող վիրուսի համար անցանկալի է։ Կան հատուկ գելեր, որոնցով կարելի է շնչուղիները ծածկել։ Երկրորդ, պետք է օգտագործել դիմակներ։ Երրորդ, եթե մարդու մոտ կան գրիպի ախտանշաններ, նա պետք է խուսափի մարկաշատ վայրերում լինելուց։ Բացի այդ, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, ավելի ճիշտ է դիմել բժշկի։

Եվ իհարկե, եթե լինի իրավիճակ, որ Հայաստան ժամանի այդ վիրուսը, պետք է քայլեր նախաձեռնել, որպեսզի դպրոցներն ու մանկապարտեզները փակվեն։ Պետք է մաքսիմալ քչացվի մարդկանց միջև ուղիղ կոնտակտները։

Բայց քանի չկա պաշտոնական հաղորդագրություն, որ Հայաստանում կա կորոնավիրուս, պետք չէ խուճապի մեջ ընկնել, պետք է հաճախել դպրոց, մանկապարտեզ, աշխատանքի։

Ես խորհուրդ կտամ դպրոցներում դասասենյակները խոնավեցնել, դա կլինի կանխարգելման պրիմիտիվ քայլ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:36
ԵԽ նախագահ․ Աշխատում ենք՝ Հայաստանին ու Ադրբեջանին հետկոնֆլիկտային աջակցության տրամադրման ուղղությամբ
«Նախորդ տարվա վերջին Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հակամարտությունը բռնկվեց։ Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է պետք է հաստատվի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Դավիթ Տոնոյանը պետք է խոսի՝ փակագծեր բացելով․ Տիգրան Աբրահամյան
Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
19:23
COVID -ի դեմ պայքարող բուժաշխատողների աշխատավարձը չեղած փաստաթղթի հիման վրա կրճատել են 54.5%-ով
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի աշխատակիցները կանգնել են փաստի առաջ. հունվարի 8-ին նրանք հիվանդանոցի հետ քաղիրավական...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԲԸՏՄ-ն արձանագրել է հերթական ապօրինի ծառահատման դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա կատարված զննման...
Աղբյուր` Panorama.am
19:11
Կայացել է «Երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանի գիտական 50-ամյա գործունեությունը» խորագրով գրքի շնորհանդեսը
 Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է «Երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանի գիտական 50-ամյա գործունեությունը»...
Աղբյուր` Panorama.am
19:05
ՀՀ առաջին նախագահը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հարցը
 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ծաղկաձորում անցկացվել են «Վոլեյբոլ ձյան վրա» մրցաձևի առաջնություններ
Ծաղկաձորում անցկացվել են «Վոլեյբոլ  ձյան վրա» մրցաձևի  ՀՀ առաջնությունները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ստամբուլում զինված տղամարդը Ռուսաստանի երեք քաղաքացու է վիրավորել
Ստամբուլում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա: «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին հայտնել են ոստիկանության աղբյուրները:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան. Մեր նորօրյա պատմությունն սկսվում է 2018-ից հետո, և այս ամենը նեոբոլշևիզմի ամենավառ դրսևորումներն են
«Այն, ինչ մենք այսօր ունենք, պատերազմի հետևանք չէ, քանի որ պատերազմն ինքը պատճառ չէ, այլ հետևանք է ուրիշ, ավելի վտանգավոր ու կարևոր...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հունաստանի նախկին վարչապետը քննադատել է Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունը
Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասն անդրադարձել է Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
18:24
Շիրակի մարզի սպորտի ղեկավարը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» մեդալով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Շիրակի մարզի սպորտի ղեկավար Վաչագան Վարդանյանը  երկարամյա...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՊՆ. Շփման գծի երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ
Հունվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր...
Աղբյուր` Panorama.am
18:03
Գոհար Մելոյան. Ի՞նչ իմաստ ուներ մի ամբողջ պատվիրակությամբ ՀՀ հարկատուների հաշվին գործուղվել Ստրասբուրգ
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. «ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախըտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին...
Աղբյուր` Panorama.am
17:59
Նիկոլը ուզում է մեզ ինքնասիրությունը վիրավորող խալաթ հագցնել, որը մենք չենք հագնելու. Սրապիոնյան
«Հայ ժողովուրդը հենց հայ մտավորականությունն է, որ միշտ առաջնորդել է իր ժողովրդին՝ հասցնելով ոչ վատ հանգրվանի»,- «Ձայն...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, պատերազմում հստակ պետական կառավարում չլինի ու այդ ամբողջ նահանջը խրախուսել ենք. Օհանյան
«Ինչպե՞ս կարելի է գոնե արցախյան բանակցային գործընթացի շրջանակներում ամեն ինչ մի կողմ չդնել ու չխոսել այն մարդկանց հետ, որոնք այս 30...
Աղբյուր` Panorama.am
17:45
Սուրբ Սարգսի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են
Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է։ Այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են, փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված...
Աղբյուր` Panorama.am
17:42
Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի հիմարությունների վրա. Գեղամ Նազարյան
«Մենք ունենք երկիր, որը վերականգնվելու համար գործուն աջակցության կարիք ունի, և դրան խանգարող մի խոչընդոտ կա ՝ Նիկոլի հանցավոր...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մարինե Սուքիասյան. Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Լ. Մակունցին և Վլ....
Աղբյուր` Panorama.am
17:29
Արցախի ԱԺ խմբակցություններում ավարտվել են պետբյուջեի օրինագծի քննարկումները
Հունվարի 23-25-ը «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին նախագիծը» քննարկվել է Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ»,...
Աղբյուր` Panorama.am
17:23
Արման Ղուկասյան. ԱԺ ամբիոնից մատ թափ տալով հայտարարություններ անող Փաշինյանը նախ պետք է մտածի արցախցիների խնդիրների մասին
«Պատերազմի օրերին արցախցիների 99 տոկոսը դուրս է եկել իրենց տներից՝ հագներին ունենալով միայն իրենց շորերը, չվերցնելով իրենց հետ ոչինչ։...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ինչո՞ւ է թանկացել ձեթը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վրաստանի ՆԳՆ-ն Մառնեուլում հայկական բեռնատարերը վնասելու դեպքով քրեական գործ է հարուցել.Վրաստանում ՀՀ դեսպանատուն
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որոմ ասվում է. «Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա...
Աղբյուր` Panorama.am
17:10
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր՝ առավել շահավետ պայմաններով: Բանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սոցիալական աջակցության ի՞նչ տարբերակներ կան ԼՂ-ից տեղահանվածների համար․ ՄԻՊ ուղեցույցը
Մարդու իրավունքների պաշտպանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից...
Աղբյուր` Panorama.am
16:55
ԵԽԽՎ զեկուցող․ Ռազմագերիների հետ կապված իրավիճակը հուսահատորեն ծանր է
«Հուսահատորեն ծանր իրավիճակ է»,-այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Առաջընթացի զեկույցի ժամանակ հայտարարեց զեկուցող...
Աղբյուր` Panorama.am
16:42
Փետրվարի 5-ին Ղազախստանում Հայաստանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը...
Աղբյուր` Panorama.am
16:22
Զարիֆը Բաքվում շնորհավորել է Ադրբեջանին՝ վերջին հաղթանակների կապակցությամբ
Այցով Բաքվում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ողջունել է Ադրբեջանի նախագահի՝ «Կովկասում համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
16:01
Շուշիի քաղաքապետ. Ով է հրաման տվել, որ Քարին Տակից զորքը դուրս գա
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին քաղաքի ընկնելու նախորդ օրերին տեսածն ու լսածը հանգիստ չեն տալիս։ Հարցեր ունի, հնչեցնում է, պատասխաններ դեռ...
Աղբյուր` Panorama.am
15:40
Էդմոն Մարուքյանի ակցիան Ստրասբուրգում․ Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկին ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}