Իրավունք 17:04 25/02/2020 Հայաստան

Պաշտպան.Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, անարժանահավատ

Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ քրեական գործի 82 թերթում որևէ նշում չկա Ս.Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին։ Նա խնդրեց պետական իրավասու մարմիններից պահանջել այդ տվյալները և կցել գործի նյութերին։

«Դատաքննության հենց սկզբից, երբ պարոն Սարգսյանը ներգրավվել է այս գործում, բազմաթիվ են խախտումները, ես կդժվարանամ նաև հաշվել, թե իմ ներկայացրած քանի միջնորդություն է մերժվել: Այդ խախտումներն ավարտվեցին մեղադրական եզրակացության կազմամբ, հիմա էլ չի ներկայացվում պարոն նախագահի անցյալը։ Ինչո՞ւ չի նշվել, որ Հայաստանի երրորդ նախագահը 1989-1993 թվականին ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը, 1993-95 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարար, քննիչը մոռացե՞լ է, որ 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայի սխեմայի վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը: Կարևոր չէ՞ որպես Սերժ Սարգսյանի անձը բնութագրող հանգամանքը նշել, որ  1994 թվականին զինադադարը ստորագրվել է Սերժ Սարգսյանը: Ինչու այդ հանգամանքը կարևոր չէ՞: Շատ կարևոր է, դատարանի համար էլ է կարևոր:

Սերժ Սարգսյանը 14 տարի անընդմեջ պատասխանատվություն է կրել Հայաստանի սահմանների պաշտպանության համար, իսկ 2008-18 թվականներին նախագահ հանդիսանալով՝ եղել է Գերագույն գլխավոր հրամանատար, ինչի մասին որևէ նշում ևս չկա: Ընդհանուր  առմամբ, Սերժ Սարգսյանը 24 տարի պատասխանատվություն է կրել Հայաստանի Հանրապետության  անվտանգության համար»,- ասաց Ա. Մակինյանը։

Այնուհետև Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկ հայտնեց 
սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ  ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին:   

«Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ ապացույցի, այն է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անարժանահավատ, անտրամաբանական, մի մասն էլ անթույլատրելի:

Պարոն Մարտիրոսյանն այն դատախազը չէ, կամ գիտությամբ զբաղվող այն անձը չէ, որ լավ չպատկերացնի այսպիսի մեղադրանքների վտանգավորությունը: Կարելի է ենթադարել, որ հող է նախապատրաստվում ստեղծել վախի մթնոլորտ յուրաքանչյուր պաշտոնյայի կամ քաղաքացու համար, այն է ցանկության դեպքում իշխանությունը կարող է դատապարտել ընդամենը մեկ անձի ցուցմունքի հիման վրա առանց բավարար ապացույցների համակցությամբ: Հավատացեք, լավ ճանապարհ ընտրված չէ»,- ասաց պաշտպանը:

Ռ.Հակոբյանի ներկայացմամբ, առերեսումները կատարվել են քննչական գործողության դատավարական կարգի բազմաթիվ խախտումներով, հարցաքննությունների ընթացքում քննիչը տվել է ուղղորդող, ցանկալի պատասխանը հուշող հարցեր, մեղադրանքի էությունը չի պարզաբանվել,  մեղադրական եզրակացությունը կազմվել է  օրենսդրության պահանջների խախտմամբ, որը հաստատվել է դատախազի կողմից:

«Բացառում եմ, որ դատախազ Մարտիրոսյանը հիշյալ խախտումները չի նկատել: Հռետորական հարց է առաջ գալիս՝ կարող է արդյոք նման բնույթի, այդ քանակի խախտումների վրա աչք փակած  դատախազն այդ նույն գործով օբյեկտիվ, անկողմանալ, անաչառ  և անկախ մեղադրող լինի: Մեզ համար պատասախանն ակնհայտ է:

Դատախազի այդ մոտեցումները պաշտպանության կողմի մոտ ողջամիտ կասկած են հարուցում տվյալ քրեական գործով ապօրինաբար ամբաստանյալի դատավարական կարգավիճակում գտնվող Հայաստանի երրորդ նախագահի վերաբերյալ նրա անկողմնակալության ու անաչառության վերաբերյալ:

Նման դիրքորոշումը բացառում է մեղադրող Մարտիրոսյանի հետագա մասնակցությունը սույն քրեական գործով վարույթին որպես մեղադրողի: Վերոգրյալի հիման վրա կոչ եմ անում սույն քրեական գործով ապօրինի մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Մարտիրոսյանին ցուցաբերել քաղաքացիական արիություն և հայտարարել ինքնաբացարկ,  ինքնաբացարկ  չհայտնելու դեպքում բացարկ եմ հայտնում մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին»,- հայտարարեց Ս.Սարգսյանի պաշտպանը:

Դատախազն իր խոսքում նշեց, որ պաշտպանության կողմը չի ներկայացրել որևէ հանգամանք, որը կվկայի իր կողմնակալության մասին, վկայի այն մասին, որ իր կողմից իր դատավարական լիզորությունների իրականացումը կատարվել է օրենքով սահմանված պահանջների շրջանցմամբ կամ խախտմամբ, կամ  այլ անձանց  ցանկությունները բավարարելու նկատառումներով:
«Նմանատիպ  հանգամանքներ առկա չեն: Ինքնաբացարկի հիմքեր չեմ տեսնում, չեմ հայտնում ինքնաբացարկ: Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի ներկայացված  բացարկի միջնորդությանը, գտնում եմ անհիմն է, ենթակա ամբողջությամբ մերժման»,- ասաց դատախազ Ա.Մարտիրոսյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի փետրվարի 26-ին ժամը 15:30-ին: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
13:52
Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փոփոխություններ՝ դպրոց հաճախելու և տեղափոխելու կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում։
Աղբյուր` Panorama.am
12:59
Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են. «Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Պետությանը վերադարձված՝ Կոտայքի 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}