Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ
Թուրքիայի «Turkish Airlines» ազգային ավիափոխադրողը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Նախիջևանի հետ օդային հաղորդակցությունը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ավիաընկերության գործադիր խորհրդի ղեկավար Իլքեր Այջըն:
Այջըն նշել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով հարևան երկրներից` Իրանից բացի օդային հաղորդակցությունը դադարեցրել է նաև Նախիջևանի հետ:
Նրա փոխանցմամբ` ավիափոխադրողը կրկին կորոնավիրուսի պատճառաբանությամբ նվազեցրել է թռիչքները դեպի Հարավային Կորեայի մայրաքաղաք` Սեուլ:
Այջըն նշել է, որ կորոնավիրուսի պատճառով մի շարք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում. ավիաընկերությանը պատկանող 250-ից ավել ինքնաթիռներում վարակազերծման աշխատանքներ են իրականցվում:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 474-ի
- Իրանում հավատարմագրված դեսպանները մասնակցել են կորոնավիրուսի վերաբերյալ ժողովին
- Մարդ կարո՞ղ է կորոնավիրուսով վարակվի, թեյ, սուրճ կամ օղի խմի և հաջորդ օրը վեր կենա գնա իր գործին. Փաշինյան
- Կորոնավիրուս. Վրաստանը կդադարեցնի՞ թռիչքներն այլ երկրների հետ
- «Եվրատեսիլ 2020»-ի անցկացումը վտանգված է կորոնավիրուսի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ