Հայաստանում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ն անվտանգության կարևոր ու ծանրակշիռ բարձիկ է
«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ կայուն։ Դրանք երկար տարիներ, նույնիսկ դարեր շարունակ առանձնահատուկ են եղել», - ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները։
Նկատենք, որ դեսպանը մասնակցում էր «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղանին։
Նրա խոսքով, դրան երկու եղբայրական երկրների ու նրանց ժողովուրդների հարաբերություններ են, որոնց շատ բան է միավորում՝ և մշակույթը, և պատմությունը, և հոգեբանությունը, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի ու դրանց ժողովուրդների անվտանգությունն ու զարգացումը։
«Կարող եմ ուղղակիորեն հայտարարել, որ այդ հարաբերությունների շարունակականությունը պահպանվում է ողջ ծավալով։ Դա արտացոլվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, ինչպես նաև մեր տնտեսական համագործակցության ինտենսիվ զարգացմամբ, անվտանգության ոլորտում և ինտեգրացիոն միություններում համագործակցությամբ»,-շեշտել է դեսպանը՝ վստահություն հայտնելով, որ դա կշարունակվի, քանի որ այն բխում է երկու երկրների ժողովուրդների շահերին:
Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի էսկալացիայի, ինչպես նաև ադրբեջանական կողմից հնչող կրակոցների մասին հարցին, դեսպանն ասել է.
«ՀԱՊԿ-ը շատ կարևոր դեր է խաղում և երաշխավորում, որ իրավիճակը չզարգանա բացասական սցենարով, և էսկալացիա տեղի չունենա»։
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը կարևոր ու ծանրակշիռ անվտանգության բարձիկ է։
«ՀԱՊԿ շրջանակում առկա են նաև հայ-ռուսական երկկողմ գործակցություն անվտանգության ոլորտում։ Կարծում եմ՝ այդ գործոնները բացականին ծանրակշիռ են՝ ապահովելու կայունություն ու խաղաղություն»,-նշել է դեսպանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ