ԲԴԽ-ն Արայիկ Մելքումյանի պահանջները բավարարել է մասնակի
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր, հրապարակել է Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը : Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ պաշտոնական կայք էջից:
Նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման համաձայն կայացվել է վճիռ ՝ Արայիկ Մելքումյանի դիմումը բավարարել մասնակի:
ա) Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019թ. թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը՝
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի
դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության
ենթարկելու հարցի վերաբերյալ վերացնել:
բ) Արայիկ Մելքումյանին ընդգրկել դատավորների ռեզերվում:
գ) Արայիկ Մելքումյանի պահանջը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասով, մերժել:
դ) Արայիկ Մելքումյանին վճարվող աշխատավարձի հաշվարկի սկիզբը համարել
ռեզերվային դատավորի կարգավիճակ ձեռք բերելու պահը՝ նրան վճարելով մինչև
պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն
ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը, որի համաձայն, դատավորի լիազորությունները դադարեցվել են:
Սակայն դրույթը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել։ Արայիկ Մելքումյանը դիմել է ԲԴԽ-ին՝ դատավորի իր լիազորությունները վերականգնելու պահանջով։