Եվրոպայի խորհրդի նախարարականը Թբիլիսիի փոխարեն կանցկացվի Ստրասբուրգում՝ Լավրովի պատճառով
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ նստաշրջանը Թբիլիսիի փոխարեն անցկացվելու է Ստրասբուրգում: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ նախօրեին մամլո ասուլիսիի ժամանակ։
Զալկալիանիի խոսքով, համապատասխան որոշումը կայացվել է նախօրեին Ստրասբուրգում՝ ԵԽ նախարարների կոմիտեի նիստին:
ԵԽ նախարարների կոմիտեում նախագահության շրջանակներում պետք է 130-րդ նստաշրջանը կայանար Վրաստանում մայիսին, սակայն անորոշություն էր ստեղծվել Ռուսաստանի պատվիրակության, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ նստաշրջանին հնարավոր մասնակցության հետ կապված:
Ինչպես գրում է Georgia Today-ը, Լավրովը բազմիցս խախտել է «Վրաստանի գրավյալ տարածքների մասին» օրենքը: Վրացական հասարակության մի մասը բողոքում է Ռուսաստանի պատվիրակության՝ Թբիլիսի հնարավոր ժամանման դեմ, ինչը բարձրացրել է հանդիպումը Ստրասբուրգում անցկացնելու անհրաժեշտությունը: Նախագահող երկիրը պարտավոր է ապահովել, որ նախարարական ժողովին մասնակցեն բոլոր անդամ պետությունները։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ