Հրդեհ՝ հայ-վրացական սահմանի մոտ
Այսօր ժամը 13:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Արծնի ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ապավեն համայքի մոտակայքում՝ հայ-վրացական սահմանի մոտ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։27-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ