Մարտի 1-ից կդադարեցվի համար 32 միկրոավտոբուսի գործունեությունը
Մարտի 1-ից կդադարեցվի համար 32 միկրոավտոբուսի գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։
«Ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու գործունեությունը:
Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ. 20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասից կշահագործվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին