Երբ կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է gazeta.ru-ն։
Չավուշօղլուն նշել է, որ Իդլիբում իրավիճակի հարցը կարող է լուծվել միայն պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի կառավարության ուժերը կրակել են Իդլիբում գտնվող թուրքական զորքերի ուղղությամբ, ինչի արդյունքում 33 թուրք զինվոր է սպանվել, ավելի քան 30-ը վիրավորվել են:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ սիրիական զորքերը Իդլիբի գոտում կրակել են Բեհուն բնակավայրում գտնվող ահաբեկիչների ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Իդլիբի խնդիրը՝ գերտերությունների օրակարգում
- Պուտինն ու Էրդողանը Իդլիբի խնդրի շուրջ հեռախոսազրույց են ունեցել
- Ռուսաստանը և Իրանը կկորցնեն իրենց հեղինակությունը, եթե Իդլիբում բռնությունը չնվազի. Ֆահրեթթին Ալթուն
- Էրդողանը հայտնել է Իդլիբում մահացած 3 թուրք զինծառայողների մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ